07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

“Ժառանգությունը” Մեծամորում երկու թեկնածուի է սատարում

2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցությունը Մեծամոր քաղաքում ստացել էր ընտրողների քվեների մեկ քառորդից ավելին:

Նման վստահությունը կուսակցությանը պարտավորեցնում էր Մեծամորի իր ստվար ընտրազանգվածի առջեւ պատասխանատվություն ստանձնել քաղաքի կառավարման համար: Այս գիտակցությամբ եւ նպատակադրմամբ “Ժառանգությունը” սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Մեծամորի ավագանու անդամի համար առաջադրել է երկու թեկնածու` Արթուր Մկրտչյան եւ Գագիկ Միկոյան:

Լինելով ԱԷԿ աշխատակիցներ՝ “Ժառանգության” թեկնածուներին քաջածանոթ են  ԱԷԿ-ի անձնակազմին հուզող խնդիրները, սակայն մեր թեկնածուների պատկերացումները եւ մոտեցումները Մեծամորի քաղաքային ենթակառույցների խնդիրներին եւ բարելավման ուղիներին կուսակցությանը թույլ են տալիս վստահորեն հայցել ոչ միայն ԱԷԿ աշխատակիցների, այլեւ բոլոր մեծամորցիների աջակցությունը հօգուտ Արթուր Մկրտչյանի եւ Գագիկ Միկոյանի եւ վստահեցնել, որ “Ժառանգության” թեկնածուների ընտրությամբ Մեծամորը կունենա ավելի ժողովրդավար, հաշվետու եւ գործունյա քաղաքային իշխանություն:

 

Ժառանգությունկուսակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ