25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեկ ամսվա ընթացքում Սիրիայից ավելի քան 100 հազար մարդ է փախել

Օգոստոսի ընթացքում Սիրիայից փախել է ավելի քան 100 հազար մարդ, հաղորդում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը: Սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է հակամարտության սկզբից ի վեր:

ՄԱԿ-ը եւ “Սիրիական Կարմիր կիսալուսինը” քայլեր են ձեռնարկում` օգնելու այն ընտանիքներին, որոնք ստիպված են տեղափոխվել: Կազմակերպությունները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, մարդկանց ընդունող երկրների հետ բանակցություններ են վարում` դրամական վճարումների, դպրոցներում երեխաների ուսումը կազմակերպելու շուրջ, աշխատում են փախստականների համար նոր ճամբարներ կառուցելով: Հայրենիքը լքած շատ սիրիացիներ վերաբնակվում են սովորական ընտանիքներում եւ ուսումնական հաստատությունների տարածքում են հաստատվում, սակայն դպրոցների տարածքից նրանց շարունակ վռնդում են:

Հարեւան երկրներում կամ սահմաններին գրանցված է կամ գրացման է սպասում 235 հազար փախստական, որոնցից 60 հազարը Լիբանանում, ավելի քան 88 հազարը` Թուրքիայում: Իրաքի հետ սահմանն օրական անցնում է մոտ 50 մարդ: Բացի սիրիացիներից այդ երկիր են փախչում նաեւ իրաքցիները, որոնք ավելի վաղ են լքել հայրենիքը: Իրաք են փախչում նաեւ սիրիական քրդերը: Հորդանանի հետ սահմանն օրական հատում է հազար մարդ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ ընդդիմադիրների հակամարտությունն սկսվեց 2011-ի մարտին: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` այս ընթացքում զոհվել է ավելի քան 25 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյաներով` նախապատերազմյան 20 մլն բնակչությունից 1,2 մլն-ն ստիպված են եղել լքել իրենց տները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ