09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

33-ամյա տղամարդուն գտել են ծառից կախված

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նարդոսի 2-րդ նրբանցքի բնակիչ և հայտնել, որ իր տղան` 33-ամյա Գ. Հարությունյանը, երեկվանից տանից դուրս է եկել և չի վերադարձել: Ոստիկանության Էրեբունու բաժնում շտապ անհայտ կորածի նյութեր են նախապատրաստվում և մինչ Էրեբունու Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը աշխատանքներ կկատարեին, Էրեբունու բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվում, որ Քրիստափորի փողոցի վրա գտնվող Ջրմուղի հարևանությամբ գտնվող ծառերի մեջ մի երիտասարդ է կախվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվում է երիտասարդը Գ. Հարությունյանն էր, ում հայտնաբերելու ուղղությամբ Էրեբունու ոստիկանները աշխատանքներ էին սկսել: Գ. Շամշյանը հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում են գտնվում նաև նրա հարազատները, որոնց զրույցներից հայտնի է դարձել, որ օրեր առաջ, ինքնասպանության նպատակով, նա կտրել է իր ձեռքի երակները, ինչի առթիվ Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել:

Դեպքի վայրում են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` էրեբու ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ Արսեն Ավոյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են դատական բժիշկը և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի տեղակալ Վահան Մինասյանի գլխավորությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ