“ԱյբՖե”-ն “Արմնյուզում” կհյուրընկալվի սեպտեմբերի 10-ից
“Արմնյուզի” եւ “Ա1+”-ի միջև ձեռքբերված համաձայնության արդյունքում “Ա1+”- ի լրատվավերլուծական “ԱյբՖե”-ն, որի հեռարձակումը 10 տարի առաջ դադարեցվեց “Արմնյուզի”-ի եթերում կլինեն սեպտեմբերի 10-ից` շաբաթը 5 օր, երեկոյան ժամը 20:00-ին, 20 րոպե տևողությամբ, :
Այսօր հրավիրված ասուլիսին “Արմնյուզի” տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ “Ա1+”-ի հաղորդմանը “Արմնյուզ”-ը որեւէ խմբագրական միջամտություն չի կատարելու: Համագործակցության ժամկետը մեկ տարի է:
Հիշեցնենք մայրաքաղաքային սփռման համար հաճախությունների մրցույթում երկու տարի առաջ “Ա1+” հեռուստաընկերությունը պարտվեց “Արմնյուզ”-ին: