Վթար “Զվարթնոցում”. “Լեքսուս”-ը բախվել էստակադային, 7 մետր ընկել ցած, 30 մետր գլորվել …
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 11:00 -ի սահմաններում “Լեքսուս” մակնիշի 33 ԼT 103 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևանի Զվարթնոց օդանավակայանում, դեպքի մեկնման սրահ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էստակադային և 7 մետր ընկել ցած, որից հետո, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել է բաց տարածքում:
Ինչպես հայտնում է shamshyan. com կայքը, վարորդը` Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ Վարազդատ Մարգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Այս պահին վթարի վայրում աշխատում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Զվարթնոց օդանավակայանի քննչական բաժանմունքի քննիչները` բաժանմունքի պետ Անդրանիկ Իվանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կարճ ժամանակում արդեն վերացվել է վթարի հետքերը, իսկ վթարի վայր է բերվում քարշակ ավտոմեքենան, որպեսզի “Լեքսուսը” տեղափոխվի ՃՈ հատուկ պահպանման տարածք: Վթարն էլ, թեպետ լուրջ էր, բայց օդանավակայանի բնականոն աշխատանքին չի խոչընդոտել: