14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցի հաքերների անզորության ապացույցը` կոտրել manuk.am-ն ու children.am-ը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում հայտնում է, որ հայ հաքերների կողմից Ադրբեջանի նախագահի եւ մի քանի նախարարությունների կայքերի դեմ ուղղված հարձակումից հետո ադրբեջանական կողմը կոտրել է քաղցկեղով տառապող երեխաների աջակցությամբ զբաղվող manuk.am  և  մանկատների աջակցման children.am  հայկական կայքերը: Կայքերի վրա ադրբեջանցի հաքերները տեղադրել են մարդասպան Սաֆարովի նկարը:

Այս խոսուն փաստը ադրբեջանական կողմի ստորության ու փոքրոգիության հերթական վկայությունն է:

Henaran.am-ին Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմի մոտ հայ հաքերների հարվածներից հետո, ամենայն հավանականությամբ քանակական խնդիր է դրվել: Փաստորեն, չկարողանալով որակական առումով առավելության հասնել, ադրբեջանական հաքերները փորձում կոտրում են այն, ինչ ստացվում է:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ստահակի արտահանձնմանը եւ Ադրբեջանի նախագահի կողմից  նրան ներում շնորհելուն հաջորդեց հայ եւ ադրբեջանցի հաքերների “փոխհրաձգությունը“ : Անցած օրերի ընթացքում սկսվեց իսկական կիբեր-պատերազմ, որից մեր  մասնագետները պատվով դուրս եկան: Հայ հաքերները կոտրեցին Ադրբեջանի նախագահի, մշակույթի եւ տուրիզմի, արդարադատության, կապի եւ տրանսպորտի նախարարությունների, պետական հեռուստաընկերության կայքերը, ինչպես նաեւ  ադրբեջանական առաջատար լրատվականների` Vesti.az-ի, 1News. az-ի, Day.az-ի,  APA գործակալության եւ Trend .az-ի կայքերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ