20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթյուն “Մարիաննա”-ի կաթսայատանը. մեկ հոգի ծայրահեղ ծանր է

Այսօր` հունիսի 7-ի առավոտյան, ժամը 8:35-ին պայթյուն է տեղի ունեցել Հաղթանակ թաղամասում` “Մարիաննա” կաթնամթերքի կաթսայատանը: Մեկ հոգի` 1957թ. ծնված Է. Ղազարյանը  ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն:

Սպորտի փոխնախարարին` ոչ են ասել. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի, նախօրեին՝ Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղի ժամանակ, Հանրապետական մարզադաշտի անվտանգության աշխատակիցները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին թույլ չեն տվել ներս մտնել: Քարամյանին առաջարկվել է մարզադաշտ մտնել այլ մուտքից: Որքան էլ վերջինս փորձել է ասել, որ ինքը սպորտի փոխնախարարն է, սակայն մարզադաշտի կարգադրիչները անդրդվելի են եղել: “Միայն փոխնախարարի վկայականը տեսնելուց հետո են թույլատրել […]

Իմ ջուրն ուրիշ ջրեն է. Երկիր

“Երկիր”-ի տեղեկություններով, հունիսի 1-ից 10 դրամով թանկացել է “Ջերմուկ” հանքային ջուրը: Ներկայումս այն 65 դրամի փոխարեն խանութներին տրվում 175 դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացրել են, որ տեղյակ են գնային փոփոխությանը եւ ներկայումս ուսումնասիրում են ընկերության ներկայացրած փաստաթղթերն ու հիմնավորումները: Թե ի՞նչ հիմնավորումներ են ներկայացված “Ջերմուկ Գրուպ” ընկերության փաստաթղթերում, ՏՄՊՊՀ-ից թերթին չեն ասել: […]

Ամենալավը ՀԱԿ-ին. Հրապարակ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով Աժ աշխատակազմը ամենալավ, ամենահարմարավետ աշխատասենյակները տրամադրել է ՀԱԿ խմբակցությանը եւ խմբակցության անդամներին: Խմբակցության սենյակին կից կա մի բավական մեծ պատշգամբ, որից զուրկ են մյուս բոլոր խմբակցությունները:

ԲՀԿ-ին չընտրելու հետեւանքները. դպրոցի տնօրենը վրեժ է լուծում աշակերտներից

Երեւանի թիվ 59 դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը յուրահատուկ վարքագիծ է դրսեւորել այսօր 9-րդ դասարանցիների քննության ժամանակ: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին խմբագրություն զանգահարած ծնողները, նա քննասենյակից հանել է քննական պատասխանատուներին, մանկավարժներին եւ մենակ ինքը մնացել սենյակում: “Դե գրեք, գիտեիք որ ձեր ծնողները ԲՀԿ-ին չընտրեն, հե՞շտ ա լինելու”,-աշակերտներին ասել է ԲՀԿ-ական տնօրենը ֆիզիկայի քննության ժամանակ:  

Պարզվում է, պոռնոաստղ-մանյակը նաեւ մարդակեր է

Կանադացի պոռնոաստղ Լուկա Ռոկկո Մանյոտան, ում ձերբակալել են Բեռլինում դաժան սպանության  եւ դիակը մասնատելու համար, իր մահացած սիրեկանի մարմնի մասերն ուղարկել է դպրոցներին: Վանկուվերի 2 ուսումնական հաստատությունները գրեթե միաժամանակ ստացել են մանյակի “ֆիրմային” ծանրոցները: Առաջինում մարդկային ձեռք հիշեցնող ինչ-որ մաս է եղել, 2-րդում` ամենայն հավանականությամբ` մարդկային կրունկ, տեղեկացնում է “AP”-ը: Ոստիկանությունն առայժմ չի կարող վստահորեն […]

Մարդու իրավունքները հուսալի ձեռքերո՞ւմ

Այսօր` հունիսի 6-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանում վեց մարզային գրասենյակներից մեկի` Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու տարածքային  գրասենյակի պաշտոնական բացումը: “Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար եւ կաջակցի […]

Ազգային ժողովի նախագահը կապ չունի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է  Երեւանի մի քանի թաղամասերի բնակիչների բաց նամակին: “Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ, ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց  նամակի նախ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից, ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ […]

Շատրվանները վերակենդանանում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին: Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի: 1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել […]

”Ժողովուրդ, դուք շոումեն չեք, զբաղվեք ձեր գործով. սառը պատերազմ դատավորների եւ փաստաբանների միջեւ

Փաստաբանների պալատը` հունիսի 11-ին հայտարարել է գործադուլ: Նրանք դժգոհ են դատավորների գործելաոճից: Ըստ փաստաբանների, դատավորներն ինչ ուզում` անում են, եւ հիմա պետք է արգելվի ցանկացած կամայական վճիռ կամ որոշում: Մեր զրուցակից փաստաբանները, իհարկե, հասկանում են, որ դատավորները նաեւ պատվեր են կատարում, սակայն պատվերն էլ պետք է “օրենքի սահմաններում անեն եւ խելքին մոտիկ”: Դատավորներն էլ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի