24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի նախագահը շնորհավորել է Ռոշ ա Շանան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

“Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ:

Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին եւ Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Նաեւ մաղթում եմ, որ դուք պահպանեք ու զարգացնեք ձեր լեզուն, ձեր հոգեւոր արժեքներն ու մշակույթը, որոնք նաեւ Հայաստանի մշակութային բազմազանությունն ու հարստությունն են:

Թող գալիք նոր տարին Հայաստանի հրեաների համար լինի խաղաղության եւ նոր ձեռքբերումների տարի: Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբեւէ չբախվի այնպիսի հակամարդկային երեւույթների, ինչպիսիք են ազգային ու կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող հրեական համայնքը, հայերի եւ մյուս համայնքների հետ ուս ուսի, շարունակի իր դարավոր եւ անխափան ընթացքը:

 

Կրկին շնորհավոր Նոր տարի: Առողջություն եւ բարձր տրամադրություն ձեզ”

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ