15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը այսօր օդ ու ջրի պես ներքին կայունության կարիք ունի. հոգեբան

“Մենք շատ լավ գիտենք, որ դեմոկրատիան շատ դժվար է առաջ գնում Հայաստանում: Ինչ -որ դեմոկրատական ծիլեր կամ ինստիտուտներ կան, որոնց մի մասը հաջողության է հասնում”,-այսօր` Ժողովրդավարության միջազգային օրը, “Հենարան” մամուլի ակումբում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով ժողովրդավարության օգուտների եւ վնասների մասին:

“Եթե մենք վերցնենք դեմոկրատիայի արեւմտյան մոդելը եւ ուղղակիորեն ներդնենք Հայաստանում,  սխալ կլինի: Մենք պետք է այն համադրենք մեր ազգային նպատակներին: Արեւմտյան դեմոկրատիան գոյութնուն ունի բազմաէթնիկ հանրույթներում, բայց դա մեզ մոտ չի աշխատի, որովհետեւ այստեղ մշակույթների բախում տեղի կունենա, մենք տարբեր միջավայրների ծնունդ ենք”,-կարծիք է հայտնել հոգեբանը: ՀՀ գերխնդիրը նրա կարծիքով, մեր պետության եւ ազգի հզորացումն է, իսկ թե ինչպիսի դեմոկրատիա պետք է ներդնենք այդ խնդրի լուծման համար, ըստ հոգեբանի,  դա բանիմաց կավառարման խնդիրն է: Հոգեբանը կարեւոր հարցադում է համարում այն, թե արդյոք ՀՀ այսօր լիարժեք օգտագործում է իր մարդկային ռեսուրսները: “Ես հաճախ շեշտում եմ մերիտոկրատիայի անհրաժեշտութունը, որը հենվում է կոմպետետ  մարդկանց վրա: Արդյոք այսօր մեր երկրում գնահատվույմ են այդպիսի մարդիկ, վախենում եմ, որ ոչ”:

Կարինե Նալչաջյանը վիրավորական համարեց, որ մերիտոկրատիայի մասին խոսելիս ստերեոտիպացված ձեւով միշտ խոսվում է արտասահմանում կրթություն ստացած անձանց մասին, մինչդեռ ՀՀ առկա են տեղում կրթություն ստացած երիտասարդներ, որոնց ներուժը չի օգտագործովում: Հոգեբանը սա գավառամտություն անվանեց ու նշեց, որ այդ ստերեոտիպը պետք է կոտրել: Ինչ վերաբերվում է հարցին, թե այսօր Հայաստանին ինչպիսի ղեկավար է պետք, հոգեբանը նշեց.”Մեզ այսօր, կարծում եմ մի քիչ ավտորիտար լիդեր է հարկավոր”: Ըստ նրա, Հայաստանում կառավարման ասպարեզում ավտորիտարիզմի տարրերը անհրաժեշտ են:

“Չկա դեմոկրատիա այն երկրներում, որտեղ տնտեսույունը զարգացած չէ եւ եթե մենք ուզում ենք, որ Հայստնում դեմոկրատիան արմատավորվի, երկիրը պետք է ապրի ու շնչի: Շատ բաներ գալիս եւ հանգում են տնտեսությանը”,-նշեց նա: Ըստ  հոգեբանի, պետք է ներքին կայունության միջոցով այդ խնդիրները լուծել.”Հայաստանը այսօր օդ ու ջրի պես ներքին կայունության կարիք ունի”: Ասուլիսի մյուս բանախոսը` Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, կարծիք հայտնեց, որ այսօր հետխորհրդային շատ երկրների` Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի համեմատ, որոնք այդ ճանապարհից այնքան են շեղվել, որ նորմալ ժողովրդական ուղուն վերադառնալը շատ բարդ է լինելու,  ՀՀ, Վրաստանը եւ Ուկրաինան ինչ-որ ճանապարհի վրա են, որը նեքին ձեւափոխումների ու զարգացումների հնարավորություն է տալիս:

Հիմանկան խնդիրը, նրա խոսքով դատական հակարգն է, որը խիստ կախված է նախագահական ինստիտուտի հետ: “Ողջամտության կրողը եւ Սահմանադության գարանտը ՀՀ նախագահը պետք է լինի:  Իրավիճակներ կան, որոնց միակ լուծումը նա է, օրինակ մարտի մեկի քաղբանտարկյալների խնդիրը իրավական առումով փակուղում էր եւ լուծվեց նախագահի ներման միջոցով”,-նկատեց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ