12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

9-ամյա տղան վրաերթի է ենթարկվել

“ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենայի վարորդը երեկ ժամը 11.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի։ Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

… Ու հնչեց զանգը վերջին

Մեկ տարվա դադարից հետո  դարձյալ վերջին զանգ է: Նախորդ պահած  12-ամյա կրթական համակարգի առաջին շրջանավարտները: Անցած տարի այս տոնը հանրապետությունում չնշեցին պարզ պատճառով, որ դպրոցական ծրագրերում փոփոխությունների համաձայն դպրոցներում կրթությունը 12-ամյա համակարգի անցավ: Այս տարի, հուրախություն բոլոր շրջանավարտների, տոնելու ենք  “Վերջին զանգը”: Հանրապետության 1400 դպրոցներում կհնչի “Վերջին զանգը”: Դպրոցական զանգը վերջին անգամ կհնչի հանրապետության 40 հազար […]

Սյունիքի մարզպետը աշխատեղեր կբացի. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, Որոտան գետի հունում 2 փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար կփոխվի անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան: Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի անտառային հողերից 0,0516 հա եւ գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0484 հա կփոխադրվեն էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ Անգեղակոթ համայնքից այդ նպատակով կփոփոխվի 0,1 հա անտառային հողի կատեգորիա: Ուսումնասիրելով կառավարության […]

Աշխարհի չեմպիոնն ընդդեմ դատավորների.Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհի”,  Հայաստանի Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների դատավորներ Վարուժան Աբելյանի եւ Լյովա Գրիգորյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարություն է ներկայացրել Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը: Խալոյանը պնդել է, որ դատավորներն իր օգտին քաղաքացիական վճիռներ կայացնելու համար պահանջել են վիճելի բնակարանի 20 տոկոսը՝ որպես կաշառք: Ըստ Խալոյանի, ինքը հրաժարվել է գումարը տալուց, ինչի արդյունքում […]

Դաշնակցությունում խառն են. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով ՀՅԴ-ն որոշել է իր Գերագույն ժողովն անցկացնել հունիսին: Առայժմ, սակայն, հստակ հայտնի չէ ՀՅԴ ԳԺ կոնկրետ օրը: Ըստ թերթի աղբյուրների, հավանական է, որ ՀՅԴ ԳԺ-ն անդրադառնա ղեկավար կազմին եւ որոշ փոփոխություններ անի: “Բանն այն է, որ ԱԺ ընտրություններում 5 տոկոս հավաքելուց հետո շատերը պնդում են, որ Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանն ու Վահան Հովհաննիսյանը պետք […]

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է D.I.Y. ակումբի պայթեցումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երեւանի D.I.Y. ակումբի  պայթեցումը, ինչպես նաեւ ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները: ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ:  Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը:  Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, […]

ՀԱԿ-ում օպերատիվ վիճակ է

ՀԱԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները նշում են, որ ՀԱԿ-ում սպասում են ՀՀԿ գործադիր նիստի որոշմանը: Չի բացառվում ՀԱԿ-ը պաշտոնական հայտարարություն անի երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորել է ուշադիր լինել, քանի որ ցանկացած պահի հնարավոր է քաղխորհրդի նիստ գումարվի: ՀԱԿ-ում դեռ քննարկելու են համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների ինքնաբացարկի հարցը եւ չի […]

ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘ Սիրելի շրջանավարտներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության Վերջին օրվա եւ Վերջին դասի կապակցությամբ: Անկասկած, բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է եւ անմոռանալի: Դպրոցական նստարանից է սկսվել Ձեր աշխարհաճանաչությունը, ձեւավորվել են ընկերական պարզ ու […]

Նոր կանոն` “մեկ զուգարան, 2 ճանճ”

Պեկինի իշխանությունները կարգավորել են ճանճերի այն քանակությունը, որը կարող են գտնվել հասարակական զուգարանում, գրում է “China Daily”-ն: Ըստ նոր կանոնների`  զուգարանում կարող են միաժամանակ լինել ոչ ավելին, քան 2 ճանճ: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել քաղաքային խորհրդի մունիցիպալ հանձանժողովը եւ շրջակա միջավայրի պահպանողները: Փաստաթղթում, որն ուժի մեջ է մայիսի 23-ից, չի նշվում` հատկապես ինչ միջոցներով […]

Նույնականացման քարտերից մինչեւ մարմնի չիպ ու մինչեւ Սատանա

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը եւ Գեւորգ Յազըճյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեմ արտահայտվեցին նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի դեմ, քանի որ, նրանց կարծիքով, դրանք միտված են մարդկանց դեմ՝  նրանց ամբողջովին կառավարելի դարձնելու համար: Խաչիկ Ստամբոլցյանի խոսքով՝ դեռ լավ է, որ օրենքով ամրագրվել է կամավոր սկզբունքը: Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին հրաժարվել այդ քարտերից ու անձնագրերից,քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի