15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության “մեռելոցը” սկսվեց շաբաթ օրը

Վերջին երկու օրերին սոցկայքերում օգտատերերի քննարկման թեման Հայաստանի նախագահի կողմից կառավարությունում անցկացված շաբաթօրյա խորհրդակցությունն էր: Հիշեցնենք, որ  նախագահ Սերժ Սարգսյանը  դժգոհություն էր հայտնել կառավարության գործունեության մի քանի ուղղություններից:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն և այլն, խնդիրներ կան կապված և՛ գնումների, և՛ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ: Նա խստորեն հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով:

“Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորդ ոչ ձևական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում և շահագրգիռ լինեք բարձրացված խնդիրների լուծման հարցում”,-խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:

Օգտատեր Անդրանիկ Գյուլբեկյանը համոզված է, որ ընտրություններից հետո “մեր նախագահը ավելի է խստանալու:Պ-ն նախագահ, բանակը հավատում է ձեզ…առաաաաջջջջջջջջջջջջջջ”:

“Կենտրոն” հեռուստաընկերության  մեկնաբան Պետրոս Ղազարյանը գրել է, որ “կառավարության համար Մեռելոցն սկսվեց շաբաթ օրվանից”:

“Ֆեյսբուքի” օգտատերերից Արթուր Ղազարյանն էլ կարծում է, որ շատ բաներ կան, ինչի մասին, նախագահը ուշ է տեղեկացվում: “ Տենց եղավ Մաշտոցի պուրակում, տենց եղավ Նեմեցի պատգամավորության հարցում, տենց եղավ բյուջեի գնումների հարցում, սիրիահայերի հարցում: Իր երեկվա ասածից հասկացա, որ չգիտի որ Խաչիկյանի գործ չկա, նա ազատ է, ու այդ 52 մլն դոլարը չկա:

Միգուցե հանդիպի վերջապես մեր նախագահը լրագրողների կամ ժողովրդի հետ … Չեմ հիշում, որ 2008 թվականից հետո նա մամլո ասուլիս տված լինի մեր տեղացի լրագրողների հետ ”,-գրել է Արթուրը:

Մեկ այլ օգտատեր պարզապես իր կարծիքն է հայտնել որոշ տեսակետների մասին: “խոսում ա, ասում ենք խոսում ա, չի խոսում՝ ասում եք` սենցա-նենց ա …. , ռուսի ասած մեր հայ ժողովրդին NE UGODISH! Այ եթե էս մարդուն լսեիք, շատ լավ կլիներ”,-համոզված է Real Cuenca օգտատերը:

Սոնա Գալստյանն էլ կարծում է, որ եթե մեր նախագահը ամեն ամիս “սենց մատ թափ տար չինովնիկների վրա, կարգին գործ կանեին երեւի”:

Օգտատերերի մի մասը գտնում է, որ այդ ամենը պարզապես “լավ բեմադրված թատրոն” էր, ոմանք էլ համոզված են, որ այդ խորհրդակցությունից հետո երկրում մի բան կփոխվի, քանի որ նախագահը “շատ խիստ էր”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ