17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում նշում են Խաչվերացը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Շատ տեղեր Խաչվերացը` Սըրբխեչը, ընկալում են որպես աշնանամուտ: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Վաղը մեռելոց է, եւ ոչ աշխատանքային:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ