20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ականները փողը վերադարձրել են

ԲՀԿ  Արագածոտնի մարզային կառույցի ներկայացուցիչները Henaran.am-ի հրապարակումից հետո` վերադարձրել են  Մելիք գյուղի բնակիչներից  նախապես հավաքված գումարները: Հիշեցնենք, որ Henaran.am-ը նշել էր, որ դեռ  ժողովի ընտրություններից  առաջ ԲՀԿ-ականները գյուղացիներին խոստացել էին շուկայականից ցածր գներով պարարտանյութ /սիլետրա/ բաշխել: Սակայն նրանք մոչ պարարտանյութն էին  տեղ հասցրել, ոչ էլ գումարն են հետ վերադարձրել: “Ձեր հրապարակումից հետո եկան գյուղ, ասացին […]

Տարոն Մարգարյանը Չեխիայի Առևտրի պալատի նախագաhի հետ համատեղ ծրագրեր է քննարկել

Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին` հունիսի 5-9-ը,  հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 5-ին, 6-ին կբարձրանա 3-5, 8-9-ը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում` Հունիսի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում […]

ԱԺ նախագահը վերադարձնում է իր կադրերին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ վերջինիս Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն էր, եւ նրան աշխատանքից ազատել էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Պողոսյանի փոխարեն  նշանակվեց  Հրայր Զորյանը, որը շարունակում է ղեկավարել վարչությունը:

Նախագահի աթոռի համար կպայքարեն երկուսը

Լեռնային Ղարաբաղում, ընտրության նախաշեմին  թփերի տակից թեկնածու է դուրս գալիս: “Հենարան” մամուլի ակումբում այսօր նմանտեսկետ հայտնեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Սակայն, նրա կարծիքով, չորս թեկնածուներից `հիմնական պայքարը ընթանալու է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանի եւ գործող նախագահ Բակո Սահակյանի միջեւ։ Ըստ սոցիոլոգի, ի տարբերություն Հայաստանի ընտրությունների,  միջկուսակցական պայքարն Արցախում այնքան սուր վիճակի […]

Թուրք կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ

Հունիսի 3-ին գրեթե 4 հազար թուրք կանայք դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` որպես բողոք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած նոր օրենքի դեմ, ըստ որի երկրում կարգելվի արհեստական ճանապարհով հղիության ընդհատումը, տեղեկացնում է “Интерфакс-Украина”-ն: Տարբեր տարիքի կանայք քաղաքի կենտրոնական փողոցներով քայլել են պաստառներով` “Իմ մարմինը, իմ ընտրությունը”, “Ես կին եմ, ոչ թե մայր, հանգիստ թող […]

Վետերան-ոստիկաններին ուշադրություն է պետք

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց, որ վետերան-ոստիկանները մեր երկրում սոցիալապես ծանր վիճակում են ապրում: Ըստ Սարգսյանի, նրանք անուշադրության են մատնված: Իրենց կազմակերպությունը կփորձի փոքր-ինչ մեղմել այդ վիճակը: Սարգսյանի համոզմամբ, պետ բյուջեից պետք է գումար հատկացվի վետերան ոստիկաններին` բնակարաշինության եւ սոցիալական խնդիրները լուծելու համար: “Չպետք է […]

20-ամյա գեղեցկուհին նվաճել է “Միսս ԱՄՆ” տիտղոսը /վիդեո/

Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի 20-ամյա բնակչուհի Օլիվիա Կուլպոն արժանացել է “Միսս ԱՄՆ” տիտղոսին եւ կմասնակցի “Միսս տիեզերք”-ին: Ամերիկյան գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Լաց-Վեգասում: Խաղամոլների քաղաքում թանկարժեք թագի համար պայքարել է 51 մասնակից: ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկների տասնյակում են հայտնվել նաեւ Ալաբամայի, Օկլահոմայի, Օհայոյի, Կոլորադոյի, Տեքսասի, Նյու-Ջերսիի, Նեւադայի եւ Մերիլենդի ներկայացուցիչները: http://youtu.be/qNRCLLQYaO8

Հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանը` Գեղարքունիքի մարզպետ

Henaran.am-ի  տեղեկություններով, Գեղարքունիքի մարզպետ է նշանկվելու ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Նա  ՀՀԿ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավարն է: Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը աշխատանքից ազատվելու է դիմում է գրել եւ շնորհակալություն է հայտնել համտեղ աշխատանքի համար:                      

Ջավախքահայության կոչը` ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին

Ջավախքի ավելի քան 1650 բնակիչներ, օգտվելով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցից Վրաստան, կոչ են անում  վերջինիս վրացական իշխանությունների մոտ բարձրացնել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատ արձակման հարցը: Հանրագիրը` կից ստորագրություններով եւ նամակով, 2012-ի հունիսի 2-ին հանձնվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Հանրագրում մասնավորաապես ասվում է. “Հանրագիր` ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի