19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՄՊՊՀ-ն նյութեր կհրապարակի խանութների զեղչային քաղաքականության մասին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12-ին տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն մի քանի վարույթների արդյունքները:

Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ը սպառողների բողոքների հիման վրա, ուսումնասիրել է խանութների կողմից լայնորեն կիրառվող զեղչային քաղաքականությունը: Ըստ բացահայտումների, զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաև գովազդային շուկան: Հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, մասնավորապես այնպիսի որակումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին և որոշակի խոչընդոտ հանդիսանալ միևնույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների համար:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ