15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչու են մազածածկ հայաստանցի աղջիկները

Արտադրական թափոնների ունեցած ազդեցության հետեւանքով այսօր ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսեց  կենսաբանական գիտությունների թեկնածու, բուսաբույժ, ժողովրդական բժշկության մի շարք գրքերի հեղինակ Աշոտ Աշոտյանը:  Շրջակա միջավայրի աղտոտվածությունը բերում է նաեւ այլ ոչ ցանկալի երեւույթների: Օրինակ` վերջին 20 տարիներին 70 տոկոսով աճել է քաղցկեղով տառապող մարդկանց թիվը, հատկապես կանանց հիվանդությունների մեջ ավելացել են կաթնագեղձի քաղցկեղի դեպքերը:

Զույգերի համար խնդիր է նաեւ  չբերությունը:  Աշոտյանի խոսքերով` տղամարդիկ բժշկի են դիմում սերմի բացակայության, իսկ կանայք` վիժումների,  ձվարանների  տարբեր հիվանդությունների, արտաքին անցանկալի մազածածկույթի խնդիրներով:   “Արտադրական  թափոնները քաղցկեղածին են, հատկապես մարդկանց ճարպային հյուսվածքներում կուտակվելով՝ ազդում են սիրտանոթային եւ աղեստամոքսային համակարգի վրա եւ  կառուցվածքային փոփոխություններ են առաջացնում այդ օրգաններում”,- հավելեց բանախոսը:

Աղտոտված բնությունը նպաստում է նաեւ մազածածկույթի առաջացմանն ու ծավալմանը: Բուսաբուժը նշեց, որ հաճախ են իր մոտ գալիս ամբողջ մարմինը մազածածկ աղջիկներ: “Իհարկե, հնարավոր է նաեւ ժառանգական բնույթ ունենա, բայց նայում ես, տեսնում`մայրը սիրուն, մաքուր մաշկ ունի, հարցնում ես, տատիկը կամ մեկ այլ ազգական մազածածկության խնդիր ունի՞ , ասում են` չէ: Պարզ է, որ պայմանավորված է էկոլոգիայով”:

Այս ամենի պատճախ են նաեւ սնունդն ու դիմահարդարման միջոցները: Դրանցից պետք  օգտվել զգուշությամբ: Սնունդի դեպքում հարկ  է ուշադրություն դարձնել դրա ժամկետին, իսկ դիմահարդարման պարագաներն, ըստ բանախոսի, պետք է պատրաստված լինեն մաշկի համար ոչ վնասակար նյութերից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ