Մարզերում դեռեւս ամաչում են դիմել սեքսոպատոլոգին
՛՛Հայաստանում գնալով ավելի են շատանում դեպքերը, երբ սեքսոպատալոգին դիմում է զույգը, այս դեպքում ավելի էֆֆեկտիվ է լինում բուժումը՛՛, -այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց բժիշկ-սեքսոպատոլոգ Արսեն Գրիգորյանը: Ավելի շատ դիմում են սեռավարակ տղամարդիկ, նրանց թիվը 5-10%-ով ավելի է բժշկին դիմող սեռավարակ կանանցից: Ժողովուրդն ավելի զգոն է դարձել, որին նպաստել են սիստեմատիկ տրվող հաղորդումները, համացանցից վերցված տեղեկությունը, ասուլիսները եւ այլն:
Մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենց դիմում են բոլոր տարիքի մարդիկ, իրեն դիմել են նույնիսկ 80-85 տարեկան անձինք: Սկսել են ավելի հաճախ դիմել նաեւ նրանք, ովքեր որոշ ժամանակ հետո պատրաստվում են ամուսնանալ:
Խոսելով մարզի բնակչի մասին՝ բանախոսները նշեցին, որ մարզերում սեքսոպատոլոգին դիմելու կարծրատիպը դեռեւս չի վերացել: ՛՛ Մարզի բնակիչն իր մարզում չի բուժվում, ով հնարավորություն ունի, գալիս է Երեւան՛՛,-ընդգծեց մաշկավեներաբանը՝ սա պատճաբանելով նրանով, որ նախ ոչ բոլոր մարզերն են հագեցած այն դիագնոստիկ միջոցներով, որոնք կան Երեւանում, եւ բացի դա մարզի բնակիչը ամաչում է դիմել սեքսոպատոլոգին:
Հովհաննիսյանը հիշեց նաեւ, որ մի անգամ իրեն դիմել է մի տղամարդ, ով իր մոտ է եկել միանգամից օդանավակայից՝ ցանկանալով ստուգվել, ապա նոր գնալ տուն: