Մեղրիի քաղաքապետին ոչ ոք չի կարող ստիպել կուսակցական դառնալ
Henaran.am-ի խմբագրությունը նամակ է ստացել ընթերցողից, թե անկուսակցական, Մեղրիի նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը դիմում է գրել ՀՀԿ շարքերն ընդունվելու համար: Փորձեցինք նրանից ճշտել, թե արդյո՞ք կուսակցական է դառնալու: Բնականաբար, նախ նրան շնորհավորեցինք քաղաքապետ ընտրվելու առիթով:
“Շնորհակալ եմ, բայց էդպիսի ընտրություններ չպետք է լինեն: Ես եկել եմ, որ կուտակված հարցերը լուծեմ”,-ասաց նա: Արշավիր Հովհաննիսյանի խոսքով, ոչ մեկը չի կարող նրան ստիպել այս կամ այն կուսակցության շարքերն ընդունվել:
Իր իսկ խոսքով, կուսակցականությունը կխանգարի աշխատանքին: Հետեւաբար, կշարունակի մնալ անկուսակցական: “Եթե թույլ տրվի էսպես ասել, իմ կուսակցությունը Հայ առաքելական եկեղեցին է: Վերջ”,-ասաց քաղաքապետը: