11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Թղթե շերեփն” ու միջազգային կուրությունը

Մինչ Հունգարիան ներողամտություն է հայցում, իսկ Հայաստանը դադարեցնում է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հետագա ընթացքը, Ադրբեջանում ցնծում են` իրենք էլ ապշած ` այսպես ասած “ազգային հերոսի” անսպասելի ազատության մեջ հայտնվելը: Ադրբեջանցի պաշտոնյաների համար էլ սա առիթ է գովաբանելու նախագահ Իլհամ Ալիեւին` նրան վերագրելով “ազգին նվիրված” սպայի ազատության շնորհումը: “Սաֆարովի վերադարձը հայրենիք նախագահ Իլհամ Ալիեւի […]

Համբերությունը կյանք է. ՕԵԿ նախագահ

Օգոստոսի 30-ին երեկոյան, երբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստն էր ընթանում, “Օրինաց երկրում” էլ կուսակցության քաղխորհդի նիստն էր: ՕԵԿ-ի դեմքերն էին արձակուրդից վերադարձել եւ քննարկման բազմաթիվ հարցեր էին կուտակվել: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հիմնականում խոսվել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՕԵԿ դիրքորոշման մասին: ՕԵԿ-ական փոխնախարարների նշանակման մասով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը թիմակիցներին ոգեւորել եւ հորդորել մի […]

Ընդդիմության գլխավոր խնդիրը

Նախընտրական աշունը եւ 2013 թ. նախագահական ընտրություններին նախորդած հատվածը թեեւ  թեժ կլինի, բայց քաղաքական ուժերի միջեւ պայքարը լուրջ սրացումներով չի դրսեւորվի: Այս  կարծիքին է ԱԺ  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: “Ժառանգությունը”, Ռուբեն  Հակոբյաանի խոսքով, ակտիվ մասնակցություն կունենա նախագահական ընտրություններին:  Նախագահական ընտրություններին “ժառանգությունը” կմասնակցի սեփական թեկնածուո՞ վ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՞ գուցե այլ քաղաքական ուժերի հետ միավորում կկազմի: […]

“Սիվիլիթաս”-ում ստուգումները շարունակվում են

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով “Սիվիլիթաս” հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է եւս 30 աշխատանքային օրով: Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով: “Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ […]

Գյումրու կրակոցների գործով` մեղադրյալներ

Հայաստանի կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 4 անձ ներգարավվել է որպես մեղադրյալ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Մասնավորապես` 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Ռուսթավելի փողոցում` «Հրաշքների Աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, Սպարտակ Ղուկասյանը, Հ. Համբարյանը, Պ. Մադոյանը եւ մյուսները […]

Օրհնության կարգ կրթության մշակների համար /վիդեո/

Գիտելիքի օրվա նախօրեին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Սա արդեն երրորդ տարին է, որ անց է կացվում: Ն.Ս.O.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքով, տարիներ ի վեր կրթության մշակները կրթության եւ գիտության նախարարի գլխավորությամբ եւ առաջնորդությամբ գալիս են Սուրբ Էջմիածին` “իրենց ուխտը վերանորոգելու մեր հայ դպրության հիշատակի առջեւ եւ համատեղ աղոթքով […]

37 հազար երեխայի համար կհնչի առաջին զանգը

ԿԳՆ նախնական տվայալներով վաղը` սեպտեմբերի մեկին շուրջ 37 հազար  աշակերտ առաջին անգամ դպրոց կգնա: ԿԳՆ ընդհանուր կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, առաջին դասարանցիների թվի մասին վերջնական տվյալները հայտնի կդառնան սեպտեմբերի հինգից հետո, իսկ մինչ այս ոլորտի մասնագետ ծնողներրին հիշեցնում է, որ առաջինից չորրորդ դասարանի աշակերտների դասագրքերը պետությունը տրամադրում է անվճար:

Ներողություն է խնդրում հայերից

Ֆեյսբուքի հայկական տիրույթը ալեկոծվում է մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման մասին լուրից: Բազմաթիվ կազմակերպություններ ակտիվ մասնակցության կոչ են անում առաջիկայում Երեւանում անցկացվելիք բողոքի ակցիաներին: Մարդիկ իրենց խորը հիասթափությունն են հայտնում հունգարական կառավարության քայլ շուրջ: Մինչ այդ մարդասպանը հերոսացվում է հայրենքիում. մեկը մյուսին հետեւում են ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը` նվիրված “ազգային հերոսին”, ով հոխորտում է` այսուհետ էլ […]

Հայաստանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ներման որոշումը Ֆեյսբուքում քննարկման թեմաէ դարձել: Օգտատեր Դավիթ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը պիտի անհապաղ դիվանագիտական քայլեր ձեռնարկի: Հայաստանի անհապաղ դիվանագիտական քայլերը պետք է լինեն: “Մասնավորապես,  Հայաստանի դեսպանի հետկանչում Բուդապեշտից, Հունգարիայի հյուպատոսի վտարում Երևանից, հայցի ներկայացում Հաագայի միջազգային դատարան, որում վիճարկվում է Սաֆարովի ազատ արձակման իրավական հիմքը, […]

Բարձրաստիճան պաշտոնյան սիրուհու հետ ուզուրպացրել էր սաունան

Լրագրող Մհեր Ղալեչյանի գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանության. Երեկ ընկերներիցս մեկը մի արտառոց բան պատմեց, որը երեւի միայն Հայաստանում կարող է լինել: Ուրեմն, ընտանիքով երեք օրով գնացել են Դիլիջանի Ռեզորթ հյուրանոց: Գումարը նախօրոք վճարել են, օրը մոտ 100 եվրո: Դրա մեջ մտել է օրը երեք անգամ սնունդ, լողավազան, սաունա, խաղեր, մաղեր եւ այլն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի