17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան

Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան: Կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց տուն-թանգարանի համար տրամադրել Աբովյանի պուրակին հարող տարածքը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում  կայացրեց ընդունել այս որոշումը և տալ համաձայնություն Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակին հարակից տարածքում 360.0քմ մակերեսով և 14 040 000.0 (տասնչորս միլիոն քառասուն հազար) ՀՀ դրամով հողամասը նվիրաբերելու “Հրանտ Մաթևոսյան” մշակութային բարեգործական հիմնադրամին:
 Հողամասը կարող է օգտագործվել բացառապես “Հրանտ Մաթևոսյան”-ի տուն-թանգարան կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ