Հացը կթանկանա 10-20 դրամով

“Հացի թանկացումը Ռուսաստանում բերքի ծավալների կրճատման հետ կապված ազդեցությունն է’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա` իրական հիմքեր կան այն խոսակցություններում, որ հացը թանկանալու է 10-20 դրամով: Համաշխարհային շուկայում թանկացել են ցորենն ու ալյուրը, դրանք թանկացել են նաև այն երկրներում, որտեղից մենք ներկրում ենք: Սրանից հետևում է, որ տրամաբանորեն կթանկանա նաև Հայաստանում վաճառվող հացը,-ասաց Շաբոյանը:
Ինչ վերաբերում է լուրերին, որ գնորդին խաբում են` հացի քաշը ավելի ներկայացնելով, քան կա, Շաբոյանն ասաց, որ եթե համապատասխան մարմինները իրենց հայտնեն այդ մասին, իրենք էլ ուսումնսիրություններ կանեն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում չի բացառվում, որ տուգանեն:
ՏՄՊՊՀ-ն այժմ ուսումնասիրություններ է կատարում բենզինի շուկայում: Արտակ Շաբոյանի խոսքով` բենզինի պահանջարկը նվազում է, փոխարենն ավելանում է դիզվառելիքի պահանջարկը: Այս ոլորտը ևս նրանց ուսումնասիրության տակ է: