11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատգամավորը Հայաստանից դուրս բնակվող հայերին կոչ է անում դատական գործընթաց սկսել

 Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող (գտնվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու և ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ: Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում […]

Ինքնաբացարկները չեն ազդի ՏԻՄ ընտրությունների վրա

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի,  տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ տեղի ունեցող միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական գործընթացը: անդրադառնալով Ախթալայում, Գյումրիում եւ Կապանում տեղի ունեցած միջադեպերին: Մասնավորապես անդրադառնալով Կապանի, Գյումրիի եւ Ախթալայի դեպքերին` նա նշեց, որ բոլորն էլ մասնավոր դեպքեր են, առանձին քննության ենթակա եւ չեն կարող ազդել ընդհանուր գործընթացի վրա: Ըստ ԿԸՀ-ի […]

Կանանց եւ տղամարդկանց հավասարության հարցը` ավելի ուշ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը  Էլինար Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար չհամարեց  “Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին”  եւ  “Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հանձնաժողովն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների […]

Սիրիահայ Ալինը երկրորդ որդուն հայրենիքում ունեցավ

Սիրիահայ Ալին Ժամբոսյանը դեռ մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից ուղեգիր էր ստացել կանանց կոնսուլտացիայում հաշվառվելու և պետպատվերի շրջանակներում ծննդաբերելու համար։ Երեկ երեկոյան, ժամը 6-ին Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում նա իր երկրորդ որդուն ունեցավ։ Պատասխանատու հերթապահ բժիշկ Ռուսադան Վարդանյանը տեղեկացրեց, որ ծնունդ ընթացել է նորմալ, թե մայրը, թե 3,3 կգ քաշով փոքրիկն իրենց լավ […]

Այ քեզ հաջողություն, նախկին նախագահը դատի է տվել Հայաստանի՞ն

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook սոցկայքի իր էջում նշել է, որ  ՀՀ առաջին նախագահը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը, իսկ մեր երկիրը պատրաստվում է պաշտպանվել ՄԻԵԴ-ում: “ Լևոն Տեր-Պետրոսյանը փող է ուզում մեր երկրից այն բանի համար, որ ինքը մի քանի օր մնացել է տանը և դա տնային կալանք է դիտարկում: Լավ կարա՞ր չէ գոնե նրա […]

Մարդասպանին ազատեցին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներման է արժանացրել Ռամիլ Սաֆարովին: Ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ստահակը Բաքու է տեղափոխվել Բուդապեշտից, որտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:  Այս մասին հայտնում է 1news.az գործակալությունը: Ըստ ադրբեջանական կայքերի ` Սաֆարովի արտահանձնման հարցերով զբաղվել է ադրբեջանցի հայտնի գործարար և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի […]

Զարուհի Փոստանջյանը դժգոհ հեռացավ

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը վթարի պատճառով հոսանքազրկվել են Երեւանի Բուզանդ եւ Խանջյան փողոցները, այդ թվում մեր խմբագրությունը: Տարածքում գտնվող բոլոր կազմակերպությունների աշխատանքը պարալիզացված է. այ թե ինչ է նշանակում կախումը տեխնիկայից: Ի դեպ, քիչ առաջ ասուլիսի գնացող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցականում էր որոշ թղթեր պատճենահանել: Երբ Խանջյան 13 հասցեում գտնվող կետի աշխատակիցն ասաց, […]

Նոր հնարավորություն հայալեզու կայքերի համար

Կայքերի նախագծմամբ զբաղվող uCoz ընկերությունը հայտարարեց իր արտադրանքի նոր տեղայնացման մեկնարկի մասին: Այժմ համացանցի հայախոս օգտատերերն uCoz կայքերի նախագծման համակարգում ամբողջությամբ հայալեզու կայքեր ստեղծելու հնարավորություն կստանան: “Տվյալ տեղայնացման մեկնարկի որոշումը մեզ համար շատ բնական էր: Թեպետ  հետխորհրդային երկրների և Արևելյան Եվրոպայի տարածքում մեր ընկերությունը կայքերի նախագծման ոլորտում ունի բացարձակ առավելություն, մենք քաջ գիտակցում ենք, որ […]

Ոստիկանությունը գործ է հարուցել

Ախթալայում երեկ` օգոստոսի 30-ին տեղի ուենցած խուլիգանության դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի ոստիկանությունը,  ներկայացնելով միջադեպի վերաբերյալ իր վարկածը: “Օգոստոսի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ […]

Էթիկայի հանձնաժողովի դռնփակ նիստը մեկնարկել է

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում շարունակվում է քննարկվել պատգամավորներ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հարցը: Հիշեցնենք, որ վերջին երկու պատգամավորները “մեղադրվում” են DIY ակումբի պայթեցման միջադեպի եւ ակումբի տնօրեն Ծոմակի` Արմինե Օգանեզովայի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար: Իսկ ԲՀԿ-ական պատգամավորը 2009թ. վիճել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի