14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու էր լռում քաղաքացիական հասարակությունը Սաֆարովի հարցում

‘Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում լիարժեք կայացած չէ, հենց դա էլ  մեծապես նպաստում է, որ հասարակական կազմակերպություններին հաճախ անվանում են գրանտակեր’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց   “Քաղաքացիական հասարակության համագործակցության” ցանցի համակարգող Լիլիթ Չիթչյանը:

Տարածված կարծրատիպի եղելությանը, որ հասարական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են արտերկրից և կատարում են տարբեր պատվերներ, որոշներն էլ ուղղակի գրանտներ են շահում, և ոչինչ չեն անում, համաձայնեցին նաև կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: Սակայն նրանք բոլորն էլ պնդում են, որ ՀԿ-ները Հայաստանի համար բավական արժեքավոր աշխատանք են կատարում:

‘Քաղաքացիական զարգացման և համագործակցության’ հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Մարգարյանը խորհուրդ է տալիս նման կարծիք ունեցողներին այցելել իրենց կազմակերպած միջոցառումներին, ծանոթանալ կազմակերպությունների կատարած աշխատանքի հետ:

Իհարկե, վատն էլ կա, սակայն պետք է գնահատել այն լավը, որն արվում է, որպեսզի այն շատանա և բազմապատկվի: Հայաստանում արվող շատ փոփոխութուների հիմքում ընկած է նաև հենց հասարակական կազմակերպությունների աշխատանքը’,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է  արտերկրի կողմից ֆինանսավորմանը, ապա դա անհերքելի է: Սրա հետ համաձայնեց նաև ‘World Vision’-ի Հայաստանի ներկայացուցչության անդամ Նաիրա Կարախանյանը: Նրա խոսքերով` դա հայտնի բան է, քանի որ տեղական նման ֆոնդեր չկան, բարերարները ներդրում չեն կատարում քաղաքացիական հասարակության զարգացման մեջ,  դա արվում է դրսից:

Հարցին, թե ինչու Ռամիլ Սաֆարովի դեպքի մասին` ի տարբերություն շատ այլ դեպքերի այս նույն կազմակերպութունները չարձագանքեցին, չտարածեցին հայտարարություններ կամ չկազմակերպեցին ընդդիմացող միջոցառումներ, Տաթևիկ Մարգարյանը պատասխանեց, որ պետությունն է հանդես եկել հայտարարությամբ, և իրենք աջակցություն են ցուցաբերում նրա որոշումներին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ