Վթարի հետեւանքով հոսպիտալացված 8 հոգուց մեկը մահացել է

Սեպտեմբերի 18-ին հաղորդվել էր Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին “ԲՄՎ 525” և “ՎԱԶ-21063″մակնիշի ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, “ՎԱԶ-21063”-ի ուղևոր Է. Գարեգինյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: