31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուպերմարկետի աշխատակիցները հոսպիտալացվել են

Թունավորման նախանշաններով «Սամարիթեր»  բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող “Բասեն” սուպերմարկետի աշխատակիցներ` 1989 թ. ծնված Ա. Խ-ն, 1990 թ. ծնված Ա. Գ-ն եվ 1993 թ. ծնված Գ. Մ-ն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դամասկոսի հայաբնակ թաղամասում հայ է զոհվել. կան վիրավորներ

Դամասկոսի Հայոց առաջնորդարանից ՀՀ ԱԳ նախարարությանը հայտնել են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետևանքով հայուհի է զոհվել: Զոհվածի ինքնությունը պարզվել է` Լուսաբեր Յակուբյանն է: Եվս երեք հայ վիրավորվել է։

Հունգարիայի ավետարանական համայնքները դատապարտում են

Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի և Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում […]

“Արմավիան” դադարեցնում է չվերթները դեպի Հալեպ

“Արմավիա” ավիաընկերությունը այսօրվանից դադարեցնում է դեպի Հալեպ չվերթները: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը: Չվերթների դադարեցման պատճառը, ինչպես նշում է ընկերությունը, սիրիական ընդդիմության սպառնալիքն է այն մասին, թե անհրաժեշտության դեպքում կհարվածի նաև քաղաքացիական ինքնաթիռներին: “Արմավիան” կարծում է, որ իր որոշմամբ առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական Ազատ բանակի առաջնորդները […]

Պատգամավորի քրոջորդու մեղադրանքը փոխվել է

Ընդլայնվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայումս` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանի մեղադրանքի ծավալը՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով՝ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Այդ մասին “Փաստինֆո”-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մինչ […]

Գրքի գողը գող չի՞

ՀՀ ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից գողությունների գործով սեպտեմբերի 3-ի դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 10-ը: Այդ ընթացքում ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը կհրավիրի նոր պաշտպան՝ իր շահերը պաշտպանելու համար: Ամբաստանյալի պաշտպան Տիգրան Սաֆարյանը գրությամբ դիմել էր դատարանին, խնդրելով իրեն ազատել պաշտպանի լիազորություններից: Փաստաբանը տեղեկացրել էր, որ ինքն ուսման նպատակով մեկնում է արտասահման, ուստի իր պաշտպանյալի […]

Հանրապետական երիտասարդները ժողովրդավարացան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության եւ Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է “Ներկուսակցական ժողովրդավարություն” թեմայով երկօրյա դասընթացներ: Ծրագրին մասնակցեցին  ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամներ։ Դասընթացների շրջանակներում քննարկվեցին  բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն ունենացան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ հանրային խոսքի եւ որոշումների […]

Ռումինական մամուլը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին

Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի որ պատմականորեն կապված են հարեւան հունգարահայերին եւ հաճախ կիսել են […]

Մաթեմատիկայի ուսուցիչը կախվել է հայրական տանը

Սեպտեմբերի 1-ին Ալավերդիում հայրական տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 1956թ. ծնված Գոհար Խեչիկյանը:  Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կինը մասնագիտությամբ մանկավարժ էր` մաթեմատիկայի ուսուցիչ: Ամուսնացած էր, երեխաներ չուներ: Վերջին տարիներին Խեչիկյանը չի աշխատել հոգեկան առողջությյան հետ կապված խնդիրների պատճառով: Ալավերդու ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննությունն ընթացքում է:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 3-ին Հանրապետության արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-2-ը աստիճանաբար կնվազի գիշերը 3-5, ցերեկը 4-6 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված