09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը կվճարի բռնադատվածների տոկոսագումարները

Հայաստանի պետական բյուջեից կֆինանսավորվեն բռնադատվածներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Համաձայն “Բռնադատվածների մասին” ՀՀ օրենքի` 2000թ-ից իրականացվում է բռնադատվածներին և առաջին հերթին նրանց ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործընթացը: Վարկերը տրամադրում են առևտրային բանկերը, սակայն կառավարությունն իրավասու է սահմանել կարիքավորության չափանիշներ: Վարկառուները, ելնելով իրենց սոցիալական վիճակից, չեն կարողանում ժամանակին վճարել այն:

“Վարկերը կտրամադրեն առևտրային բանկերը` համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթևացնի քաղաքացու վարկային բեռը’,-ընդգծեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ