19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դումանյանը 10-15 օրից կխոսի

‘Դրական տեղաշարժ կլինի’,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա նշեց, որ հիմա չի կարող ասել, թե ինչ փոփոխություններ ու առաջընթացներ կան իր ղեկավարած ոլորտում, սակայն մի քանի օր հետո կավարտվի իր նշանակաման 100-րդ օրը, և ինքը հաշվետվություն կներկայացնի: Պետք է սպասել ընդամենը 10-15 օր:

Դումանյանը նշեց, որ  նախարարությունը շարունակում է դեղորայքի հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը, որի արդյունքները ընդհանուր հաշվետվության հետ կներկայացնի:

Նա չբացառեց, որ նոր բացահայտումներ հնարավոր են նաև առողջապահության ոլորտում, մեկ դեպք նույնիսկ արդեն բացահայտվել է. ինսուլինի ներկրման համար հայտարարված մրցույթի վերահայտարարում եղավ, ինչի արդյունքում կես միլիոն դրամ տնտեսվեց:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ