24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռազմական ոստիկանությունը նորից է զգուշացնում` մի խաբվեք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց  բնակավայրին մոտիկ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման: Այդուհանդերձ եղել են որոշ քաղաքացիներ ու քրեածին տարրեր, որոնք լուրջ չեն ընդունել հաղորդագրությունը եւ դիմել խարդախության ու […]

ՀՀԿ-ի օրակարգում

Այսօր երեկոյան հրավիրվել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Օրակարգում, մեր տեղեկություններով, ընտրական գործընթացին վերաբերող հարցեր են ընդգրկված: Henaran.am-ի տեղեկություններով, այս պահին մարզերում քննարկվում է համայնքային շտաբերի պետերի հարցը: Մինչեւ ՀՀԿ-ի ԳՄ նիստը` այդ անունները պետք է հայտնի լինեն:

Օլիգարխը գնո՞ւմ է

Տարածված լուրերի համաձայն, ՍԹԱՐ առեւտրային ցանցը վաճառվելու է, եւ այն գնելու է “Երեւան Սիթի”-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նման խոսակցությունների թերեւս առիթ տվեց այն, որ ՍԹԱՐ-ի խանութներում ապրանքների պակասություն կա. դարակները նախկինի նման լեցուն չեն: Պարզաբանման համար Henaran.am-ը  դիմեց ՍԹԱՐ-ի տնօրինությանը: Նրանք հերքեցին, որ ՍԹԱՐ առեւտրային ցանցը վաճառվում է:   Ինչ վերաբերում է վաճառվող տեսականու […]

Նախկին վեհ գաղափարներն ու այսօրը

Փետրվարին լրանում է Ղարաբաղյան շարժման քսանհինգամյակը:  ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարոտով հիշեց հին օրերը: ՛՛Շարժումը տվեց մարդու այն նկարագիրը, որը մեզ սպասելու էր ապագայում, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է այն ժամանակ եղել, ինչպիսին էր այն ժամանակվա մարդը՛՛,-ասաց նա: Այսօրվա մարդն, ըստ Մանուչարյանի, ապրում է իր շահերով: […]

Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախա՞զ

 ՛՛Երկրի նախագահի հանձնարարականը կատարվել է և կատարվում է՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Կոստանյանը կատարել է նախագահի հանձնարարականը, համաձայն որի` նա պետք է ավարտին հասցներ նախորդ զինդատախազի օրոք անավարտ մնացած գործերը: Կոստանյանը նշեց, որ կան տարբեր գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում, և երբ դրանք ավարտված կլինեն, այդ […]

Նոր բացահայտումներ` Ստամբուլի հայկական դպրոցի ուսուցչի սպանության վերաբերյալ

Ըստ թուրքական լրատվամիջոցների` հայ ուսուցչի սպանությունը չի համապատասխանում իրականությանը: Արամյան-Ունջույան հայկական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինն իրականում հայ չէ, նա ազգությամբ թուրք է եղել, ով պարզապես 9 տարի աշխատել է հայկական դպրոցում: 40-ամյա ուսուցիչն սպանվել է օրեր առաջ Ստամբուլի իր բնակարանում: Ըստ նախնական վարկածի` սպանությունն արվել է կողոպտիչների կողմից, որոնք կտրել էին ուսուցչի կոկորդը, սակայն […]

ՕԵԿ-ն էլ կունենա

Ազգային ժողովի  ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը նախագահական ընտրություններին ղեկավարելու է ՕԵԿ նախըտրական շտաբը: “Մենք սերտորեն համագործակցում ենք  ՀՀԿ-ի հետ: Արթուր Բաղդասարյանը  այցելելու է մարզեր, հանդիպելու է քաղաքացիների հետ՝ ներկայացնելու  կուսակցության դիրքորոշումը նախագահականն ընտրությունների հետ կապված”,-ասաց նա: Պատգամավորի խոսքով ՕԵԿ-ն էլ է հակված արդար ընտրությունների անցկացմանը: Անդրադառնալով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելուն եւ որեւէ մեկին չսատարելուն` […]

6 մեքենա բքից դուրս է բերվել

Հունվարի 17-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական նշանակության Մ-3 Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման 180-183 կմ-ում 6 մեքենաներ մնացել են բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ճանապարհը սպասարկող  ՛՛Տաշիր՛՛ ՃՇՇ ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան: Բուքը դեռ շարունակվում է, ճանապարհը դժվարանցանելի է, սակայն  ճանապարհի մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում են […]

Էթիկայի հանձնաժողովը մերժեց /վիդեո/

Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը հունվարի 17-ի դռնփակ նիստում մերժեց ՛՛Կանանց Ռեսուրսային Կենտրոն՛՛ ՀԿ-ի դիմումը: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումում բերված փաստարկները` պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործողություններում զրպարտանք և վիրավորանք պարունակելու մասով: Հիշեցնենք, դիմումը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին կողմից էթիկայի կանոնների խախտմանը՝ […]

Հայաստանում 2 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. հունվարի 10-ից մինչև 16-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է երկու երկրաշարժ, երկուսն էլ` 3 բալ  ուժգնությամբ: Սեյսմիկ ցնցումները տեղի են ունեցել հունվարի 10-ին Սիսիան քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևելք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 29 երկրաշարժ: Դրանցից 13-ը (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) տեղի է ունեցել Թուրքիայի Վան քաղաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի