23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանին

“Սուրմալու Իգդիր”  հայրենակցական  միության  համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունվել ՀՀ նախագահի ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ   Սարգսյանին:  Ընդունված հայտարարության մեջ արձանագրված է.

“Անկախության  դժվարին, պայքարով լի ճանապարհին Սերժ Սարգսյանը ստեղծել է իր օրինակելի կենսագրությունը, եղել է Արցախյան հերոսամարտի առաջամարտիկներից, հետագայում միջազգային բոլոր ատյաններում Արցախյան հարցի արդարացի լուծման համար պայքարող անկոտրում  մարտիկը, դիվանագետը, պետության ղեկավարը:

 

Մեծ է Սերժ Սարգսյանի ներդրումը Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի, քաղաքաշինական խնդիրների լուծման հարցում, մտավորականության դերի բարձրացման ու կարևորման գործում:

 

Համաժողովն իր մտահոգությունն է հայտնում, որ դեռևս կան լուրջ խնդիրներ աշխատատեղեր ստեղծելու, արտագաղթը կասեցնելու, տնտեսության զարգացման, սոցիալական անհետաձգելի խնդիրները լուծելու հարցում:

 

Սթափ գնահատելով ՀՀ նախագահի թեկնածու Սերժ  Սարգսյանի իրատեսական  ծրագրերը, “Սուրմալու- Իգդիր” հայրենակցական միության խորհրդի համաժողովը միաձայն սատարում է Սերժ Սարգսյանին”:

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ