22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պարտվել է եվրոպական դատարանում

ՀՀ կառավարությունը եվրոպական դատարին վճարելու է 18 մլն դրամ: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ գումարը վճարվում է 2012 թվականի նոյեմբերի 6-ին ՛՛Վահանյանը և այլոք ընդդեմ Հայաստանի՛՛ գործի համար: Այս դատը Հայաստանը պարտվել է: ՛՛ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է դիմումատուներին` Վ. Վահանյանին, Զ. Վահանյանին, Ա. Մարտիրոսյանցին, Գ. Վահանյանին, Ռ. Վահանյանին, […]

Առողջապահության նախարարության եկամուտները

”Երկրի տնտեսական աճը և առողջապահության համակարգի շարունակական զարգացումը միմյանց հետ փոխկապակցված են: Մասնավորապես, առողջապահական հիմնական ցուցանիշների բարելավումը նպաստում է տնտեսության աճին, և հակառակը` երկրի տնտեսական աճն իր հերթին հանգեցնում է առողջապահության ոլորտի ֆինանսավորման ավելացմանը և որպես արդյունք դրա զարգացմանը”,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով սեփական ոլորտի հարկային տվյալներն, ասաց  նախարար Դերենիկ Դումանյանը:  Նախարարը հայտնեց, որ առողջապահության նախարարության […]

Աշակերտներին հանձնարարել են ”Դժվար ապրուստի” մասին շարադրություն գրել

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է այն մասին, որ մայրաքաղաքի դպրոցներից մեկում աշակերտներին հանձնարարել են շարադրություն գրել ”Դժվար ապրուստ” սերիալի մասին: ”Մի քանի օր առաջ մեր դպրոցներից մեկում շարադրություն են հանձնարարել աշակերտներին թեման “Դժվար ապրուստ” Հ/Ս-ի դրական և բացասական կերպարների վերլուծություն, էս ուր ենք հասել …խոսքեր չեմ գտնում զայրույթս արտահայտելու…”:

Քաղաքացիական հասարակություն` քաղաքական սեքսի արդյունքում

Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքացիական հասարակության ձևավորմանը: ”Քաղաքացիական հասարակությունը ծնվում է քաղաքական սեքսի արդյունքում, իսկ քաղաքական սեքսը տեղի է  ունենում միայն իշխանության և ընդդիմության միջև… ստացվում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համարվում են քաղաքացիական հասարակության ծնողները… թե ով է մայրը,  և ով է հայրը` թողնում եմ Ձեր հայեցողությանը… Այսպիսով` ծնողներից […]

Ի՞նչու Լֆիկի “սիթին”. Հայկական ժամանակ

Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” հասարակական կազմակերպությանը:  Ըստ “Հայկական ժամանակ”-ի, դա նշանակում է, որ ՀՀ-ում գտնվող, հազար սիրիահայ ընտանիքներ կստանան 20 հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող են առեւտուր անել:  Խնդիրն այն է, որ այդ քարտերով կարելի է առեւտուր […]

Դաշնակցականը 90 տարեկան ակտիվի է ճանաչում. Առավոտ

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 52 տարեկան է: Հաշվի առնելով, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ նախագահի ընտրություններում չառաջադրվելու համար հիմք հանդիսացած “գլխավոր փաստը” տարիքն է՝ “Առավոտ”-ը  Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է, թե 68 տարեկանում ինքը կառաջադրվե՞ր նախագահի թեկնածու: Արմեն Ռուստամյանը պատասխանել է. “Եթե մինչեւ էդ կենդանի մնամ՝ երեւի”, ու սկսել է ծիծաղել. “Ի՞նչ […]

Ծառուկյանը թանկացրել է.Ժամանակ

 Ըստ “Ժամանակի” “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Արթիկում ունեցած իր գազալցակայաններում թանկացրել է գազի գինը։ “Արթիկից խմբագրություն ահազանգած բնակիչն ասում էր, թե իրենց շրջանում գազալցակայանները հիմնականում պատկանում են Գ. Ծառուկյանին, ու երբ մարդիկ գազ լիցքավորելիս հարցնում են, թե ինչու են բարձրացրել գները, աշխատողներն ասում են՝ Ռուսաստանն արդեն թանկացրել է ՀՀ մատակարարվող գազի գինը։ Մինչդեռ […]

Ինչ դնել ամանորյա սեղանին, որ հաջողություն բերի

Խոհարար Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս, որ ամանորյա սեղաններին առկա լինի նախ և առաջ քաշիկա ուտեստը:  ՛՛Քաշիկան միշտ պետք է լինի, թեկուզ փոքր քանակով՝ տեսքը պահպանելու համար, ես էլ մեր տանը միշտ փոքր քանակով, բայց դնում եմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մամուլյանը պատմեց, որ հնում ամանորի ուտեստները մի քանի նշանակություն ունեին՝ գուշակությունների համար, հաջողությունը պահպանող […]

Խուսափեք հետտոնական սթրեսից.խորհուրդներ հոգեբանից

Ամանորից հետո սթրես են տանում նրանք, ովքեր ամանորից շատ բան են ակնկալում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նոր տարվա գաղափարի մեջ տարվա ամփոփման խորհուրդն է դրված: “Դա կյանքի, անցյալի ու ապագայի միջև ինչ-որ մի սահման է ընդգծված, և բնականաբար նոր տարուն մարդիկ մոտենում են այդ սահմանին ու հետ են նայում` ինչն […]

Զոլյանն իրեն նախկին ռեկտոր չի համարում. Զոլյան-Աշոտյան դատավճիռը՝ վաղը

 Վաղը՝ դեկտեմբերի 27-ին Երեւանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ կշարունակվի Սուրեն Զոլյանն ընդդեմ Արմեն Աշոտյանի դատական գործը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԵՄՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, որը սակայն, իրեն ոչ թե նախկին ռեկտոր է համարում, այլ՝ ժամանակավոր արձակուրդում գտնվող:  Հիշեցնենք , որ Սուրեն Զոլյան –Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի