22 Մարտի, Saturday, 2025
KFC

Օդում վարակ կա.. . Սերժ Սարգսյան /վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին հանդիպեց Նուբարաշենի վարչական տարածքի ընտրողների հետ: 

“Տեղ հասանք` ինչպես ասում են, որովհետեւ մինչեւ հիմա թեկնածուները` շատ թե քիչ, իրենց կոռեկտ էին պահում: Մեկը լինի հարցնի` էլի սկսեցի՞ք “մերոնք-ձերոնքը”, սկսվե՞ց  սեւ ու  սպիտակի բաժանելը: Կարծես` մեր օդում վարակ կա ու էլի սկսեցին` իմ ու քո Հայաստանը, էլի բաժանարար գծեր: Ես չեմ հասկանում` այդ մարդիկ ե՞րբ են հասկանալու, որ մեր երկիրը ուղղակի մեղք է այդ բոլոր մասնատումների ձեռքին, մեր ժողովուրդը կրակը չի ընկել մի քանի մարդկանց ամբիցիաների ձեռքը:

Հետաքրքիր է, նա կարո՞ղ է ասել, թե որն է չարը եւ կամ որն է բարին: Մեծ հաշվով` ի՞նքն է որոշելու… Հարց է առաջանում` նման մարդիկ կյանքում լուրջ որոշում կայացրե՞լ են”,- իր ելույթում ընդգծեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ խոսքը լուրջ որոշումների մասին է եւ ոչ թե այն մասին`ինչպես վերոնշյալ թեկնածուն է հայտարարել, թե վաղը, երբ նա դառնա նախագահ, ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը.

“Այս ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, երբ սկսում են խոսել չարի ու բարի մասին… դրանով են սկսում, իսկ հետո սկսում գայթակղվել ու գալու ենք մի իրողության, երբ մի խումբ մարդիկ փորձելու են իրենց կամքը պարտադրել մեծամասնությանը: Չի լինելու այդպես”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Իսկ Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն հավաստիացրեց, որ Հայաստանը իրականում դրախատվայր է դառնալու:

Ըստ նրա թեկնածուներից  ոմանք հայտարարում են, թե ընտրությունից հետո հաջորդ օրը “կճանաչեն ԼՂՀ անկախությունը, բյուջեն կլցնեն 300 մլրդ դրամով ,Հայաստանը կդարձնեն դրախտավայր”, եւ դա, Սերժ Սարգսյանի խոսքով`  կանեն ընդամենը մի քանի քայլով: “Վերջինի հետ համաձայն եմ, Հայաստանը իրոք, դառնալու է դրախտավայր, բայց դրա համար պետք է տքնաջան աշխատել, եւ մենք աշխատելու ենք Ձեզ հետ միասին”,-ասաց ՀՀԿ առաջնորդը:

Նախագահի թեկնածուն գտնում է,  որ այս փուլում պետք է զգույշ լինել եւ միեւնույն ժամանակ` հետեւողական:

“Խելոքը զգույշ է, անխելքը վախկոտ: Մեր ծրագրերը զգույշ են ու հաշվարկված, միաժամանակ` համարձակ ու նպատակասլաց: Իմ լավատեսության աղբյուրը մեր ժողովուրդն է, եւ ես հավատում եմ նրա ողջախոհությանը, արարելու եւ ստեղծելու կարողությանը:

Ես տեսնում եմ, որ մենք ավելի լավ ենք ապրելու, տեսնում եմ երեխաներին ավելի լավ կրթություն տալու մեծ ձգտումը, տարեց տարի աճող պահանջները, որոնք վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին: Այս մղումը մենք ուղղորդելու ենք ճիշտ հունով քայլ առ քայլ, եւ մեր քայլերը լինելու են հաստատ ու ամուր”,-ապահով Հայաստանի տեսլականը ներկայացնելուց առաջ ասաց Ս. Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ