24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Շանթն՛՛ ու Հ1-ը՝ ամենաչեզոքներ

 ՛՛Ամենամեծ ուշադրությունը քաղաքական ուժերի ու հնարավոր թեկնածուների նկատմամբ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ի ժամանակահատվածում դրսևորել է ՛՛Արմնյուզ՛՛ Հ/Ը-ը, որին հաջորդում են Հայաստանի հանրային ռադիոն, ՛՛Արմռադիոն՛՛, ՛՛Երկիր մեդիան՛՛ ու ՛՛Կենտրոնը՛՛, ամենաքիչը՝ ՛՛Շանթը՛՛ և ՛՛Արմենիան՛՛՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նախագահական ընտրությունների մշտադիտարկման արդյունքներն ամփոփելով՝ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Քաղաքական ուժերի գործունեությանը քիչ ուշադրություն են դարձրել նաև Հ1-ն […]

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են եղել Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, …

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրեց Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքները: Ուսումնասիրվել է հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը:  Կատարված հեռազոտության առաջին փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ԶԼՄ-ները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել: ԶԼՄ-ների […]

Կալանավորը կարել է բերանը. պահանջում է Շամշյանին

Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության ՛՛Սևան՛՛ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Կամո Պապյանը` ի նշան բողոքի` հայտարարել է հացադուլ և կարել է բերանը: Կալանավորը դիմում է գրել և նշել է, որ պահանջում է հանդիպել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ինչպես նաև Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ:

Հայաստանը Հարավային Կովկասում առաջատար է ինտերնետային հասանելիությամբ. Gallup

“Gallup” կազմակերպության հարցման համաձայն 2011-ին ինտերնետը հասանելի է եղել բնակչության միայն 32 տոկոսին: Կազմակերպությունը 2010-ից հարցումներ է անցկացրել աշխարհի 148 երկրներում, որի արդյունքում պարզվել է, որ ինտերնետի հասանելիության մակարդակն աշխարհում աճել է 3 տոկոսով: 2011-ին հարցվածների 33 տոկոսն ասել է, որ ապահովված է ինտերնետով: Չնայած Հայաստանը ցանկի վերին մասերում չէ, սակայն Հարավային Կովկասում այն առաջատարն է […]

ՀԱԿ ակտիվիստը խնդրում է օգնել

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններին, ԱԺ պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին ու լրագրողներին` խնդրելով օգնել իր 20-ամյա խցակցին, ով նախօրեին ինքնասպանության երկրորդ փորձն է արել:  ՛՛Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը նրան գտանք լոգարանում կախված, բայց, փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ […]

Միայն մեկ սանհանգույց կա` բացառապես դեսպանի համար

Բարև Ձեզ,  Ես Անդրեն եմ, ապրում եմ Գերմանիայում: Ուզում եմ կիսվել մի դեպքի մասին, որի ականատեսը եղա հաշված ժամեր առաջ: Երեկ առավոյան գնացել էի Բեռլինում գտնվող Հայաստանի դեսպանատուն և գործի բերումով այնտեղ մնացի ուղիղ 9 ժամ: Բնական է չէ՞, որ այդ ընթացքում մարդկանց մոտ կարող են առաջանալ բնական կարիքներ, որոնք նրանց ստիպված են հոգալ: Բայց […]

Նախագահի թեկնածուն դեռ հացադուլ չի անում

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մարտական է տրամադրված, սպասում է ԿԸՀ-ի պատասխանին, որից հետո կսկսի հացադուլը: ”Ինչպես կարող էի ես 12 ժամվա ընթացքում փոխել իմ որոշումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն: Վերջինս հայտնեց, որ հացադուլը սկսելու է քարոզարշավի մեկնարկից՝ հունվարի 21-ից հետո: Հիշեցնենք, որ վերջինս երեկ դիմել էր ԿԸՀ նախագահին և հայտարարել անժամկետ հացադուլ: Ղուկասյանն իր […]

Չուզողներն ու կարճատեսները

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում ”չուզող” է անվանել այն քաղաքական ուժերին, ովքեր կոչ են անում մարդկանց չմասնակցել ընտրություններին: ”Այն ուժերը, որոնք կոչ են անում ընտրողներին չմասնակցել նախագահական ընտրություններին, կամ կարճատես են, կամ էլ չուզող: Չուզող են, որովհետև ցանկանում են, որ հասարակ հայ մարդը, ՀՀ քաղաքացին կրկնի ու կիսի իրենց ձախողված քաղաքական ճակատագիրը: Իսկ կարճաատես […]

Վաղը միմյանց վերքեր ենք լիզելու. Առավոտ

Թերթը խմբագրականում ներկայացնում է Հրանտ Մաթևոսյանի խոսքը. ՛՛Դեռևս բրեժնևյան երանելի տասնամյակներում մոսկովյան քաղքենին՝ մեր պատմական ճակատագրին անգետ և անգիտացող, մեր նացիոնալիզմը տեսնում էր մեր միատարրության մեջ, և մոսկովյան բյուրոկրատը այդ միատարրությունը քայքայելու քաղաքականության անհաջող փորձ էր անում: 88-ի դեպքերի ժամանակ այստեղ էլ մեզ սպառնացին այսպես՝ մի պարծեցեք ձեր միատարրությամբ, մենք կարող ենք և կստեղծենք այլ […]

Տրակտորների քարոզչական աջակցության կարիքը չկա. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն համայնքների մեծ մասից հավաքել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ բաժանված տրակտորները: Ընդհանրապես ԲՀԿ-ն այդ նախըտրական տրակտորները քարոզչության էր “գործուղում” հիմնականում այն համայնքներ, որտեղ թեկնածու էր առաջադրում: Ավելի շուտ ԲՀԿ-ն այդ տրակտորները ներկայացնում էր որպես բարեգործություն, նվիրատվություն համայնքներին: ԱԺ ընտրություններից հետո այդ տրակտորները “մասնակցեցին” աշնանային ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին եւ մեծ մասամբ նորից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի