05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Ազատ գոտի կամ էլ. Հայաստան”

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ “Ազատ գոտի կամ էլ. Հայաստան” գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է “Լրագրողներ հանուն ապագայի” ՀԿ-ն: Գրքում զետեղված լրագրողական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում վերջին 5 տարիներին քաղաքական և ընտրական գործընթացներում համացանցի ազդեցությանը, կայքերի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին, ցանցային պատերազմներին, լրատվամիջոցների փոխակերպմանը և այլն:

Այլ խոսքով` գիրքն այն մասին է, թե ինչպես է համացանցի տարածումը Հայաստանում փոխել առօրյա կյանքի կառուցվածքը:

“Լրագրողներ հանուն ապագայի” նախագահ Սուրեն Դեհերյանը, ով նաև գրքի խմբագիրն է, միջոցառմանը նշեց, որ անհրաժեշտ են պետական նախաձեռնություններ և շարունակական ներդրումներ վիրտուալ Հայաստանում ցանցային ծառայությունների ենթակառուցվածքը զարգացնելու համար:

“Այլևս համացանցն օգտագործել միայն էլեկտրոնային փոստի կամ սոցիալական ցանցում էջ ունենալու համար չի կարող բավարար համարվել: Անգամ համացանցի տարածումը ողջ հանրապետությունում, բավարար չէ էլեկտրոնային հասարակություն ունեցող երկիր համարվելու համար”,- ասում է Դեհերյանը և ավելացնում, որ “երկու կողմից փակ սահմաններ ունեցող Հայաստանի համար այս անսահման տարածությունը կարող է կայունություն, մրցունակություն և զարգացում ապահովել տարբեր ոլորտներում”:

Գրքում ներկայացված է նաև ԼՀԱ-ի հեղինակած “Առցանց լրագրողի վարքականոնը”, որով հեղինակները նպատակ ունեն նպաստելու համացանցում հանրային տեղեկատվություն տարածողների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպության փորձագետները նաև իրենց դիտարկումները ներկայացրին նախագահական ընտրությունների նախընտրական փուլում համացանցի` որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի կիրառման վերաբերյալ:

“Ազատ գոտի կամ էլ. Հայաստան” գիրքը հրատարակվել է “Իրազեկ ընտրող” ծրագրի շրջանակներում:  Աջակիցներն են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակը, որոնց ներկայացուցիչները ևս մասնակցում էին միջոցառմանը:

Գիրքը կտարածվի անվճար հիմունքներով լրագրության, հեռահաղորդակցության, տեղեկատվական  տեխնոլոգիաների  ուղղությամբ  մասնագիտացող  ուսանողների, դասախոսների, լրագրողների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների շրջանում: Գրքի էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներբեռնել www.jnews.am/book-access-zone էջից:

    

Լուսանկարում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյ (ձախից) և Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ