14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեպի Եվրասիական միություն

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց, թե ինչպիսին են նախագահի հիմնական հավակնորդների ընտրազանգվածների դիրքորոշումներն արտաքին քաղաքականության վերաբերյալ: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընտրազանգվածի 26 %-ը նախապատվությունը տալիս է Եվրամիությանը, 50 %-ը՝ Եվրասիական մաքսային միությանը, 15 %-ը՝ ոչ մեկին է պատասխանել, իսկ ութ տոկոսն ընդհանրապես չի ցանկացել պատասխանել այս հարցին: ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի 19%-ը ցանկանում […]

Ցուցարարները նշում են եգիպտական հեղափոխության 2-րդ տարելիցը

Կահիրեի Թահրիր հրապարակում, որն աշխարհին հայտնի դարձավ 2011-ի հեղափոխության շնորհիվ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կրկին բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները նշում են զանգվածային բողոքի ակցիաների 2 տարին, հաղորդում է “BBC”-ն: Եգիպտական ընդդիմությունը եւ երիտասարդական շարժման ակտիվիստները ավելի վաղ կոչ էին անում հեղափոխության 2-րդ տարելիցը նշել գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաներով, ով, նրանց կարծիքով, դավաճանել […]

Ինչի ես պահում Տիգրան Սարգսյանին … փախավ

Քաջարանում ընտրողների հետ հանդիպմանը` մոտ 65 տարեկան մի պապիկ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից հարցրեց, թե ինչու չի փոխում վարչապետին: “Ինչի ես պահում Տիգրան Սարգսյանին … : Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա` ոչ մի անգամ” ,-ասաց պապիկը: Հետաքրքիր է սակայն, որ հարց տվողին հետաքրքիր չէր […]

Ե՞րբ են թեստագրիչներին թունելու …

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը “Ֆեյսբուքի” իր էջում հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի “բոցերից” եւս մեկն է առանձնացրել։ ՞ Պարզվում է՝ հայերենում թունել բայ կա (հատուկ զգուշացնում եմ՝ կապ չունի տաքսի նստած թլվատ աղջկան անեկդոտի հետ :)): Պարզվում է նաեւ, որ թունել-ը խոսակցական բառ է եւ նշանակում է “թունավորել”, այսինքն՝ թույնել (ըստ Է. Աղայանի բառարանի, որը թեստակազմիչների […]

Տղամարդը ցանկացել է ինքնահրկիզվել դատարանում

Երեկ՝ ժամը 20.22-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962թ. ծնված Ս. Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք: Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:

Լռության րոպե` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին

38 տարի առաջ 20 հունվար 1975-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի առաջին ռազմական գործողությամբ ազդարարվեց Նորագույն ազգային ազատագրական պայքարի ծնունդը: Պայքար` որում մաս կազմեցին սփյուռքահայ հարյուրավոր հայորդիներ եւ իրենց մատաղ կյանքը նվիրաբերեցին տասնյակներ, հանուն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնագրաված հողերի ազատագրմանը:   Այդ թվականից սկսած, ամեն տարի հունվարի 20-ը սփյուռքի տարբեր հայ համայնքներում եւ 1988-ից […]

Հայաստանը հունական երգիծական մամուլում

Համիդյան ջարդերի ժամանակաշրջանից մինչեւ, Հայոց Մեծ եղեռնի տարիները եւ գերտերությունների քաղաքական առք ու վաճառքը Օսմանյան կայսրությունում ապրող ոչ թուրք ազգերի` մանավանդ հայերի եւ հույների հաշվին, մինչեւ 1920-ական թվականները, մեծ արձագանք են ունեցել ժամանակի հունական մամուլում, սակայն այս մասին շատ քիչ հայտնի է ժամանակակից հայ եւ հույն հանրությանը, որ հույն մամուլը, մանավանդ երգի ծանկարչությունն ու ծաղրանկարչությունը […]

Կարծես թե չափերն անցնում եք… Հրաչ Քեշիշյան

Ռեժիսոր Հրաճ Քեշիշյանն արձագանքել է իր անվան շուրջ պտտվող լուրերին, ըստ որոնց նա ոչ թե քրիստոնյա է, այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ: ”Ես Հրաչյա Հուսիկի Քեշիշյանն եմ, Հայ Եմ եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ավելին, ՔԵՇԻՇ նշանակում է ՏԵՐՏԵՐ, այսինքն՝ նախնիներս եղել են եկեղեցու սպասավորներ:Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն: Բայց կարծես թե չափերն […]

Քոչարյանին մոնտաժե՞լ են. Ժողովուրդ

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակում երեւացող կադրերը, երբ ցուցադրվում էին նախկինում’ այլ առիթներով, դրանցում երեւում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն քարոզարշավի համար մոնտաժված տեսահոլովակում Քոչարյանը չկա: “Ժողովուրդ”-ը փորձել է իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որն ասել է. “Ես տեղյակ չեմ` ինչ կադրերի մասին եք խոսում: Բայց եթե նման […]

ԲՀԿ-ն` ողջ կազմով. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ին  հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաեւ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով եւս ԲՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի