23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ի երիտասարդների ճակատագիրը Վճռաբեկում է.Հայկական Ժամանակ

ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռեւս չի որոշել 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր չորս ակտիվիստների բողոքի ճակատագիրը: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը:  Ըստ նրա, մեկամսյա ժամկետը լրանում է հունվարի 27-ին. Վճռաբեկ դատարանը բողոքը ստացել է դեկտեմբերի 27-ին: Մեկ ամիսը լրանալուն պես, նոր միայն պարզ կլինի՝ բողոքը վարույթ կընդունվի, թե […]

Րաֆֆին ԱՄՆ-ից հրավիրել է Օբամայի քարոզարշավին մասնակցած երիտասարդին. Հրապարակ

Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել: “Հրապարակ”-ը գրում է, որ նա տոներից առաջ զանգահարել է ԱՍՆ, իր որդու՝ Կարինի ընկերոջը, ԱՍՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանին՝ խնդրելով գալ Հայաստան եւ ղեկավարել իր նախընտրական շտաբը:  Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես […]

ՕԵԿ-ական նախարարը վատ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը երեկոյան ժամին տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Թերթի տեղեկություններով՝ Թադեւոսյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ու նրան անհապաղ տեղափոխել են “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոն: Թերթը փորձեց  տեղեկությունը ճշտել քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանից, սակայն նա ասաց, թե աշխատանքային ժամն ավարտվել է, եւ չի կարող որեւէ բան ասել:

Քոչարյանի որսը ձախողվեց. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի Նախագահական ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ մնացած հանրապետության ամենաորսորդ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապրել երիտասարդ կենսաթոշակառուի առողջ կյանքով: Տեղեկություններ են շրջանառվում, թե վերջին շրջանում երկրորդ նախագահն ուղղաթիռով ուղևորվել է ծննդավայր` Լեռնային Ղարաբաղ, կոնկրետ Հորադիզ` որսի, սական, որքան էլ զարմանալի է, նրա ուղղաթիռը ետ են ուղարկել` հիմնավորելով, թե այդ տարածքում որսը խստիվ արգելվում է: Թե Քոչարյանին […]

Եկեղեցու մոտ 15-ամյա տղան սեռական բռնության է ենթարկել 8-ամյա տղային

Կոտայքի մարզի 15-ամյա բնակիչը մեղադրվում է 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու մեջ”: Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարեւանությամբ գտնվող տարածքում։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 1997 թ. ծնված Կարենը (անունը փոխված է՝ հաշվի առնելով, որ հանցագործությունը կատարելու պահին մեղադրյալը նույնպես եղել է անչափահաս) 2012 թ. հունիսի […]

Ամուսնություն կալանավայրում. ՀՀ պատմության մեջ երկրորդը

Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը հունվարի 16-ին պսակադրություն է կատարելու “Նուբարաշեն” ՔԿՀ-ում: Սա արդեն երկրորդ պսակադրությունն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որ օրհնվելու է կալանավայրում:  Henaran.am-ի հետ զրույցում Հայր Ռուբենը նշեց, որ կալանավայրում կատարվող պսակադրության արարողությունները տարբերվում են սովորականներից նախ և առաջ նրանով, որ արարողության մասնակիցների թիվը բավական քիչ […]

Արման Մելիքյանը խոստանում է

 “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը եւ իշխանական ճամբարի կողմից` նրան Սերժ Սարգսյանին պարտված մրցակցի դերում տեսնելու անսքող ցանկությունը, տարատեսակ վերլուծաբանների ու սոցիոլոգների կողմից իրադարձությունների այսօրինակ զարգացման անխուսափելիությունը “կանխատեսող” եւ “հիմնավորող” ելույթները կեղծիքից ու անօրինությունից ազատվելու մեր ցանկությունը մարող,մեր կամքն ու գործունակությունը կաշկանդող բացահայտ մարտահրավերներ են:  Ազգի ջոջերի քաղաքական անէացմանը հետեւած […]

Ճանապարհները մաքրվում են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ-Նորաշեն, Թթուջուր-Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում […]

“Հարսնաքարի” գործի դատավարությունը հետաձգվեց

“Հարսնաքարի” գործով հունվարի 14-ին նշանակված դատական նիստը չկայացավ: Ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանը մինչեւ հունվարի վերջը արձակուրդում է, իսկ նոր պաշտպան ունենալու ` Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դիմումին Հանրային պաշտպանի գրասենյակը չի պատասխանել: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը կարծիք հայտնեց, որ պրակտիկայում չի եղել, որ ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար երկու հանրային […]

Քաղաքապետի հյուրերը լրագրողներն էին /ֆոտո/

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, մասնավորապես նշել է. ”Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քաղաքապետարանի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու համար: Անցած տարում Երևանի քաղաքապետարանի ու նրա ենթակայության գրեթե բոլոր կառույցների աշխատանքը լրատվամիջոցների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի