“Ժողովուրդ” օրաթերթը պահանջում է հանել կալանքը /վիդեո/
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 8-ին սկսվեց “Ժողովուրդ” հայցի լսումը ընդդեմ Երեւանի թռչնաֆաբրիկայի տնօրեն Խաչիկ Խաչատրյանի:
Հիշեցնենք, որ նա անցանկալի հարց տալու համար “Ժողովուրդ”-ի թղթակցին անվանել էր “պրաստիտուտկա”՝ պահանջելով դա եւս հրապարակել: Արդյունքում “Ժողովուրդ” օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել:
Դրանից հետո , “Ժողովուրդի” հայցադիմումից 12 օր անց, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել օրաթերթի դեմ`բարի համբավը արատավորելու համար եւ կալանք է դրել օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա: Թերթի խմբագրությունը դիմել է դատարանը` կալանքը հանելու համար:
Դատական նիստի սկզբում օրաթերթի փաստաբան Հարություն Բաղդասարյանը փորձեց պարզել, թե ի՞նչու է փոխվել դատավորը: Գործը դատավոր Ափինյանի վարույթում էր, հիմա շարունակում է ՌուբենՎարազդատյանը: Դատարանը գտավ, որ դա ոչ կոռեկտ էր եւ չպարզաբանեց:
Ներկայացուցչի խոսքով՝ խնդրի առարկա պետք է դարձնել այն, որ հետայսու հնարավոր լինի պարզել` ինչ պայմանների հիման վրա է դատարանը հաշվի առել այն, որ պատասխանողները կարող են վնասել, վերացնել, ոչնչացնել իրենց գույքը եւ նրա վրա արգելանք են դրել:
Փաստաբանին զարամացրել է այն, թե որտեղի՞ց դատարանն իմացավ, որ եթե նման միջոցներ չձեռնարկվեն, դա կարող է խանգարել գործի քննությանը եւ անհնարին դարձնել այն: Հարություն Բաղդասարյանը շատ բաների վրա էր զարմացել: Նա ասաց, որ օրաթերթը եւ իրենց լրագրողը գրանցված են Գեղարքունիքի մարզում միջնորդեց, որ հենց գործքը քննվի Գեղարքունիքի դատարանում:
Հայցվոր Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյանն առարկեց Եւ դատարանին խնդրեց մերժել “Ժողովուրդ” թերթի միջնորդությունը:
Դատարանը որոշումը կհրապարակվի 2013 թվականի փետրվարի 11-ին, ժամը 17-ին: