20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայրիկյանին ողջ գիշեր ցավազրկել են. գլխավոր հարցը` “օդի մեջ”

ՀՀ նախագահի թեկնածու, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում գտնվող Պարույր Հայրիկյանին անցած գիշեր մի քանի անգամ ցավազրկող են ներարկել, որպեսզի քնի: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց նրա օգնական Վրեժ Զատիկյանը` հավելելով, որ թեկնածուն ի վիճակի չէ լրագրողներին հետ շփվելու:

Վերջինիս խոսքով, չնայած Հայրիկյանը դեմ է ցավազրկող միջոցներ ընդունելուն,  սակայն այլ ճար չկար: Հստակ չէ նաեւ Հայրիկյաննի որոշումը` դիմելո՞ւ է նա Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: “Առայժմ այս մասին որեւէ հստակ տեղեկություն չեմ կարող ասել”,-ասաց ԱԻՄ առաջնորդի օգնակաը` անորոշության մեջ թողնելով հարցը` հնարավոր է մինչեւ փետրվարի 10-ը` օրենքով սահմանված ժամկետը նախագահի թեկնածուն, այդուհանդերձ դիմի ՍԴ` 15 օրով երկարաձգելու քվեարկության օրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ