06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տատիկի սիրտը ճաքում էր` “Սերժի համար են ասել…”

Այսօր առավոտյան Henaran.am-ի խմբագրություն ահազանգած տատիկը դժգոհեց, որ Աջափնյակի մանկապարտեզներից մեկում երեկ իր 5 տարեկան թոռանը հորդորել են ծնողներին ասել, որ ընտրեն Սերժ Սարգսյանին:

“Սիրտս ճաքում ա, պայթում ա, ինչի ենք հասել, էդ էր մնում, որ էրեխեքին քարոզեն”,-ասաց տատիկը: Չնայած մեր պնդմանը` ներկայանալ, մանկապարտեզի թիվը նշել` ոչինչ չասաց: “Ավել բան չեմ կարող ասել, ներեցեք, ուղղակի պայթվում էի”,-ասաց տիկինն ու անջատեց:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Աջափնյակի թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գալուստ Խարբուրցյանն ասաց, որ իրենց բաժինն ընտրական գործընթացներով չի զբաղվում:

“Մեր ենթակայության տակ գտնվող դպրոցներն ու մանկապարտեզները զերծ են ամեն տեսակ ընտրական պրոցեսից, քարոզչությունից: Ես նման բան բացառում եմ”,-ասաց բաժնի պետը:

Նրա խոսքով, խմբագրություն զանգահարած տատիկը կարող է զանգահարել թաղապետարան, թեժ գիծ` նշելով մանկապարտեզի համարը: “Կրկնում եմ, ես բացառում եմ նման երեւույթ, բայց փաստերով խոսելը ճիշտ է, ցանկացած մեկը կարող է ինչ ասես` տարածի”,-եզրափակեց Խարբուրցյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ