23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներն օգնության կարիք ունեն հատկապես ձմռան ամիսներին /վիդեո/

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, որտեղ ձմռանը բավական ցուրտ է եւ ջերմաստիճանը պարբերաբար տատանվում է մինուս 15-28 աստիճանի սահմաններում, կյանքն առավել անտանելի է դառնում վաղուց քայքայված վագոն-տնակներում: Իսկ այդ ժամանակավոր կոչվող կացարաններում արդեն 25 տարի է ապրում, կամ որ առավել տեղին է այս պարագայում ասել` գոյատեւում են հազարավոր ընտանիքներ: “Շիրակ Կենտրոն” ՀԿ

Ոնց քեֆները տալիս են, այնպես էլ հաշվում են գազը…ֆերմերները բողոքում են

 ՛՛Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ այս ճյուղը զարգանա, մենք տասներեք տարի է, մեզ կոտորում ենք, բերեցինք ինչ-որ բաներ արեցինք, մարդիկ էլի ջերմատներ կառուցեցին, բայց հիմա գազի գինը թանկացել է և անելանելի վիճակում ենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս ձմռանը ջեռուցման հնարավորություն չունեցող չորս ֆերմերներ արդեն դադարեցրել […]

Կարմիր խնձորի ավանդույթը պետք է պահպանվի, բայց չֆետիշացվի

Ազգային տոներն ու ավանդույթները պետք է պահպանել, քանի որ դրանք ամրացնում են հայկական դիմագիծը: Համոզմունքը Տեր Կարապետ քահանա Կարապետյանինն է: ՛՛Այն ազգը, որը չունի ավանդություն, դատապարտված է կործանման, իրենց ազգային դիմագծերը կորցրած ազգերը կորցրել են իրենց՛՛,-նկատում է Տեր հայրը: Նրա խոսքով՝  ազգային տոները նաև ապահովում են ազգի վաղվա լինելիությունը:  Հարցին, թե արդյոք պետք է պահպանել […]

Սեր խոստովանեք այսօր

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը: ՛՛Լինելով ազգային` մեր եկեղեցին նշում է այս տոնը մեծ շուքով, սա սիրո տոնն է, սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը իր օրհնությամբ պետք է լցնի մեր սիրտը, մեր հոգին՛՛,-այսօր տոնի խորհդի մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Նա խորհուրդ է տալիս այն երիտասարդներին, […]

Ամեն կուսակցությունից 20 հոգու կախենք

Էս ամբողջ նախընտրական, եսիմինչական խլրտումները վերացնելու համար՝ լավ առաջարկություն ունեմ։ Եկեք համախմբվենք ու շատ գեղեցիկ կերպով, մեր “հայկական մաքուր սիրով”, համով, հոտով ու добрый-ով՝ առաջադրված թեկնածուի ամեն խմբավորումից, ամեն կուսակցությունից վերցնենք ու մի քսան հոգու կախենք։  Բայց մենակ իրենց չէ։ Ասենք, չնայած Լեւոնը թեկնածություն չի դրել՝ իրեն էլ ու իր թայֆից էլ մի քսան հոգի […]

Քրիստինեն հայհոյել է ոստիկանին եւ անձրեւանոցով խփել գլխին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Քրիստինե Տ.-ի (նախկինում դատված, դատվածություն չմարված): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հունիսի 5-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով 1-ին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, Երևան քաղաքի Բաղրամյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում չի ենթարկվել իր ծառայողական պարտականությունները կատարող […]

Մենք պետք է հպարատանանք որ ունենք զինվորներ, ովքեր անձնուրացաբար կռվում են. ՊՆ

”2012 տարին առանձնահատուկ էր զինված ուժերի համար, 2011-ի լավ արդյունքները պահպանել ենք նաև 2012-ին, այս տարի պայքարելու ենք արատավոր դեպքերի դեմ՛՛,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նա ընդգծեց, որ նախորդ տարին առանձնացավ նաև հակառակորդի կողմից լարվածության բարձրացմամբ: Սակայն կրակոցներին արժանի պատասխան  է տվել նաև հայոց բանակը: ՛՛Ցավոք, առաջին գծում կորուստներ ունեցանք, […]

Բոլոր փուչիկները “դավադրաբար” պայթել են

“Անցնող երկուշաբթին շաբաթվա կամ ամսվա մյուս օրերից առանձնապես տարբերվելու նշաններ ցույց չէր տա, եթե, իհարկե, չլիներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը. հունվարի 21-ը 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրն է։ Իսկ իրականում Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների համար գրեթե ոչինչ չասող, շարքային օր՝ անսպասում, անտարբեր, հոգսաշատ։ Տանից դուրս գալիս՝ շենքիս պատին նկատում եմ գործող նախագահի մեծադիր […]

Երկրաշարժ

Այսօր` հունվարի 26-ին տեղական ժամանակով ժամը 00.56-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում` Աշոցք քաղաքից 10 կմ դեպի հարավ-արեւելք:   Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:   Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.990 եւ […]

Սիրիայում բնակվող ռուս կինը ՌԴ-ին ֆաշիզմի մեջ է մեղադրում /վիդեո/

“Youtube”-ում տարօրինակ տեսագրություն է հայտնվել Սիրիայից: Դամասկոսում բնակվող ռուս կինը` ապստամբներով շրջապատված, Ռուսաստանին մեղադրում է ֆաշիզմի մեջ եւ հայտարարում, որ “Բաշարի կողմնակից” է եղել, սակայն մյուս կողմն է անցել այն ժամանակ, երբ սպանել են իր մտերիմներին: Դատելով ձայնի հնչերանգից` նա ընթերցում է տեքստը:  Նա նշում է, որ “Ռուսաստանը ֆաշիստական պետություն” է, որ 2 երկրների ժողովուրդները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի