06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սփյուռքահայ գործարարը շարունակում է վկայակոչել հանցագործության մասին

Արդեն շուրջ 2 տարի, ինչ ՊԵԿ-ում հարուցված է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրված և նրա «գործընկերների» ջանքերի շնորհիվ  կանխամտածված սնանկության տարված “Արին կապիտալ” ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործը: Սակայն ժամանակն անցնում է ու անցնում, իսկ նախաքննությունն այդպես էլ ավարտին չի մոտենում:

Ոչ տուժող, ոչ կասկածյալ, ոչ էլ մեղադրյալ առայժմ գործում չի ներգրավվել: Միակ նորությունը, որը կարող է  նախաքննությունն ընթացքի առումով ինչ որ հույս ներշնչել, դա նշանակված համալիր փորձաքնությունն է, որը պետք է անցկացնի ՀՀ Փորձաքնությունների ազգային բյուրոն, սակայն այստեղ էլ իրավիճակը բավական հեռու է պարզ լինելուց:

Նշված համալիր փորձաքննության նշանակման վերաբերյալ գործը վերահկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին: Իսկ ավելի կոնկրետ` սփյուռքահայ գործարարի տուժող ճանաչվելու հայցով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացած վերջին դատավարությանը դատախազը հայտարարել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերի 18-ի դրությամբ համալիր փորձաքննություն է նշանակված, որի եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն հնարավոր կլինի գործում կասկածյալ կամ մեղադրյալ ունենալ, կամ գուցե եղած հոդվածներին ևս մի քանիսը ավելացնել: Իսկ թե ինչու էր 2 տարվա նախաքննությունից հետո միայն անցյալ տարվա հոկտեմբերին համալիր փորձաքննություն նշանակվել, դատախազը հետևյալ կերպ էր հիմնավորել. “Մենք ելակետային տվյալներ էինք հավաքում”:

Հետաքրքրիր է սակայն, որ Փորձաքննությունների ազգային բյուրո գործը մուտք է արվել ընդամենը նախորդ տարեվերջին ու չնայած դատախազի հայտարարություններից անցել է արդեն 4 ամիս, Փորձքաննությունների ազգային բյուրոն դեռ միայն նոր է պատրաստվում սկսել գործի քննությունը:

“Նոր տարուց առաջ է գործը մեզ մոտ մուտք արվել, այն շատ ծավալուն է, մենք նոր ենք սկսում, 38 հատոր ունի, համալիր փորձաքննություն պետք է արվի: Դա մի քաոս է, փաստաթղթերը կիսատ-պռատ, ամբողջը պետք է դրվի, համադրվի և դուրս բերվի իրականությունը, եթե մաքուր հաշվապահություն լիներ, մեզ համար էլ շատ հեշտ կլիներ”,-փոխանցում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Վասիլ Առուստամյանը: Նրա խոսքով` փորձաքննության բյուրոյի երեք բաժին գործի վրա պետք է աշխատի` ավելի քան 6 փորձագետ: Դատահաշվապահական-տնտեսագիտական, ապրանքագիտական, շինարարատեխնիկական ուղղություններով քննություն պետք է տարվի:

“Պրոցեսը հաստատ կարճն չի տևի եթե միայն մեկ ուղղությամբ խորանանք ու ոչ մի այլ բանով չզբաղվենք դա 3 ամիս և գուցե ավելի տևի: Ուղղակի մեզ մոտ ահավոր ծանրաբեռնված վիճակ է: Գործը բերել են, նյութերը մեզ մոտ են. արդեն հնարձնարարականաններ են տրված, բաժանումներ ենք կատարում, սկսում ենք ուսումնասիրել: Մենք միջոնրդությունններ ենք ներկայացրել և կողմերին որպես մասնակից ենք ներգրավել”,- նշում է փորձագետը:

Ստացվում է, որ այն համալիր փորձաքննությունը, որն ըստ գործը վերահսկող դատախազի պետք է սկսվեր եթե ոչ նախորդ տարվա հոկտեմբերի 18-ից, ապա գոնե նոյեմբերի սկզբից, պետք է դեռ նոր միայն սկսվի, իսկ թե համալիր փորձաքննության եզրակացությունները երբ կլինեն և ընդհանրապես նախաքննությունը լավագույն դեպքում երբ կավարտվի դժվար է ասել…

Հիմա արդեն նախաքննության անվերջանալի ընթացքի վերաբերյալ մեր հարցումները ինչպես ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից, այնպես  էլ ՀՀ գլխավոր Դատախազությունից նույն պատասխանն են ստանում, այն է թե “նշանակված են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չկան”:

Սփյուռքահայ գործարարի բազմաթիվ հայտարարությունները այն մասին, որ իր ընկերությանը կանխամտածված սնանկության են տարել իր “գործընկերները”, անպատասխան են մնում: Իսկ մինչ ՊԵԿ քննիչը “նախաքննում է”, սփյուռքահայ գործարարը շարունակում է հայտարարել, որ իր ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել: Իսկ սփյուռքահայ գործարարի և նրա փաստաբանների համոզմամբ տիրող իրավիճակը միայն փաստում է, որ կանխամտածված սնանկության փաստով հարուցված քրեական գործը միայն ձևականորեն է հարուցվել և գործի քննություն իրականում չի իրականացվում:

Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ