Թեկնածուներից ամենապրիմիտիվն ու ամենամութը

Հայրիկյանի շուրջ ստեղծված աժիոտաժին զուգահեռ սոցցանցերում երբեմն հիշում են նաեւ մյուս թեկնածուներին:
“Ես իհարկե չեմ շտապի քննչական մարմիններից առաջ անցնել և ինչ-որ եզրահանգումներ անել, բայց փաստացացի ստացվում է, որ առաջին հայացքից պրիմիտիվ Վարդան Սեդրակյանը ընտրարշավի ամենամութ թեկնածուն է:
Մարդը միլլիոններ ունի, բայց չի կարողանում բացատրել, թե դրանք որտեղից են: Ունի տարօրինակ վստահություն իր ուժերի վրա և կարծես թե գիտի թե ընտրություններն ինչպես են ավարտվելու:
Իսկ մամուլ սպրդած վերջին տեղեկատվությունից հետո այն մասին, որ Հայրիկյանի վրա մահափորձ կատարած Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը ճանաչել են Սեդրակյանին, ավելին ՝ վերանորոգել են նրա նախընտրական շտաբի գրասենյակը, իրավիճակն ավելի այսպես ասած պիկանտնի է դառնում:
Սիրտս հուշում է, որ եթե ոչ առաջիկա օրերին, ապա գոնե ընտրություններից հետո Սեդրակյանի թեմայով նոր բացահայտումներ են լինելու ու մի լավ զարմանալու ենք: Իրավիճակը մի տեսակ նման է դասական դետեկտիվների սցենարներին, երբ ֆիլմի ամենաանշառ անձը քիլլեր է դուրս գալիս: Ինչևէ, կապրենք կտեսնենք”,-գրում է Վահան Ղուկասյանը Ֆեյսբուքի հանրագրում: