13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սիրիական հակամարտության զոհերի թիվը հասել է 70 հազարի. ՄԱԿ

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Նավի Պիլայը Անվտանգության խորհրդի բաց քննարկումներին` զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելիս հայտարարել է, որ սիրիական հակամարտության զոհն է դարձել ավելի քան 70 հազար մարդ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Պիլայի խոսքով` միայն այս վերջին շաբաթների ընթացքում 10 հազար մարդ է զոհվել:

Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` հարեւան երկրներում ապաստան գտած փախստականների թիվը գերազանցում է 650 հազարը: Ավելի քան 4 մլն սիրիացի հումանիտար օգնության կարիք ունի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ