04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին

ՀՀ ոստիկանությունը իրազեկում է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին:  ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես` 1. Եթե քաղաքացին անցնում է ստացիոնար  բուժում բժշկական հաստատությունում, ապա տվյալ  բուժհաստատության ղեկավարը  մինչև 2013 թվականի փետվարի 13-ի ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող՝  քվեարկությանը […]

Մանկական ստոմատոլոգիական ծառայությունները վճարովի չեն լինի

2013-ի Երեւանի քաղաքապետարանը 70 մլն դրամ է տրամադրելու քաղաքապետարանի սեփականության տակ գտնվող ամբուլատոր պոլիկլինիկաներին` վերազինման համար: Այս մասին լրագրողների հետ հադիպմանը հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը: Հիմնանորոգվելու են “Արաբկիր” եւ թիվ 9 մանկական պոլիկլինիկաները, վերազինվելու է լաբորատոր, ուլրտրաձայնային ծառայություններ իրականացնող սարքավորումներով: Անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ հանած ատամնաբույժների կողմից բարձրացված խնդրին` […]

Սերգեյը “Նաիրի” կինոթատրոնի մոտից երկու աղջիկ է առեւանգել

Սերգեյ Բաղդասարյանը անցյալ տարի օգոստոսին Երևան քաղաքի “Նաիրի” կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անիի և Արմինեի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է “Սամանդ” մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններիս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննում է դատավոր Գագիկ […]

Առյուծը քաղցած չի եղել. գազանանոցն անվտանգության խնդիր ունի

՛՛Առաջին անգամը չէ, որ նմանատիպ սև PR ակցիա են կազմակերպում հենց տնօրենի դեմ՝ Կենդանաբանական այգու շուրջ աժիոտաժ ստեղծելու համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հունվարի 15-ին  գազանանոցում առյուծի անկման պատճառը եղել է այն, որ էգ առյուծները քաղցած են եղել եւ հոշոտել են իրենցից մեկին: Ըստ Խաչատրյանի՝ անկման […]

Խուսափել հետընտրական սթրեսից

՛՛Ընտրություններում մարդիկ գնում են ենթագիտակցական մղումների ետևից, գնում են այն թեկնածուի հետևից, ով կարողանում է նրանց հետ աշխատել՛՛,-համոզված է համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Նա ընտրողներին խորհուրդ է տալիս կատարել գիտակցված ընտրություն, չդառնալ ամբոխի մաս: ՛՛Եթե մարդ գիտի՝ ում է ընտրում ու ինչի համար, հետընտրական սթրես չի լինի՛՛,-պնդեց հոգեբանը: Ընտրողի մոտ սթրես չի առաջանա նաև այն դեպքում, երբ […]

Նորքի զանգվածի բնակիչները փողոց դուրս կգան

Հունվարի 24-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում, տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ: “ԷկոԼուր”-ին ուղղված բնակիչների նամակում  նշված է, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել: Բնակիչները […]

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի պահվածքը ազգագրագետը ծիծաղելի է համարում

 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո հասարակությունը սթրեսի մեջ չի ընկնի, քանի որ որևէ հույս ընտրությունների հետ չի կապում: ՛՛Հուսախաբություններ չեն էլ լինի, նոր զարգացումները քիչ հավանական են, մեծ հույսեր չկան, որ մեծ հուսախաբություններ էլ լինեն՛՛,-այսօր ասուլիսում ասաց Խառատյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նախագահական ընտրությունների առանձնահատկություններն են Հայաստանի փոքր տարածքը, բնակչության սակավաթիվ լինելը: ՛՛Բոլորն իրար ճանաչում […]

Հացադուլավորն ու զոհը` նույնն է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ հայստանյան քաղաքական մշակույթի մեջ են մտել այնպիսի տարրեր, որոնք  շատ այլ տեղերում արդեն ավանդական են դարձել: Դրանցից մեկն էլ հացադուլն է, որին արդեն դիմել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Հացադուլ է անելու նաև մեկ այլ թեկնածու` Արամ Հարությունյանը, ով այդ մասին արդեն հայտարարել է: ՛՛Շատ չեմ վստահում, որ հացադուլը որպես կամք, […]

Եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը թեկնածուներ ունենային

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը ՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դիմելու քայլը համարում է քաղաքական պայքարի ամենալուրջ մեթոդ: ՛՛Եթե այն շարունակվի ու հասարակությունը համոզվի, որ դա լուրջ է, այն քաղաքական լուրջ ազդեցություն կարող է թողնել հետագա իրավիճակի վրա՛՛,-կարծում է քաղաքագետը: Քաղաքագետը չի կարծում, թե ներկա քաղաքական իրավիճակում ինչ-որ բան կփոխվեր, եթե սեփական թեկնածուներով հանդես գային […]

Ինտրիգը ընտրողների 23 տոկոսից է կախված. Ադիբեկյան

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում ներկայացրեց ՀՀ նախագահի հիմնական թեկնածուների քարոզարշավի ելակետային վարկանիշները: Հարցումներն անցկացվել  են հազար վեց հարյուր հիսուն քաղաքացիների շրջանում, որոնցից քսանինը տոկոսը հրաժարվել են հարցումներից` քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակը տասնմեկ տոկոսով աճել է: ‘’Սա մեր հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի