19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Րաֆֆին անհանգստացա՞ծ է իր անվտանգությամբ

ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ ինչպես նախագահական ընտրությունների նախապատրաստական շրջանում, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը` 2013 թ. փետրվարի 18-ին, ոստիկանական ծառայությունները իրականացրել են հասարակական կարգը պահպանելու, հնարավոր իրավախախտումները կանխելու, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Քաղաքացիների, ՀՀ Նախագահի թեկնածուների, վերջիններիս վստահված անձանց և դիտորդների իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու նպատակով ձեռնարկվել են ինչպես իրավական, այնպես էլ կազմակերպչական բնույթի մի շարք միջոցառումներ:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրությունների ընթացքում ստացվել են նախագահի թեկնածուների վստահված անձանց և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդումներ: ՀՀ ոստիկանությունն ինչպես մյուս, այնպես էլ հիշյալ հաղորդումներին անհապաղ արձագանքել է և ներկայումս իրավական ընթացակարգի պահանջներին համապատասխան իրականցնում է դրանց ստուգումը:

 

2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է նաև ՀՀ Նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

 

ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին` 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը:

 

 

 

ՀՀ ոստիկանություն

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ