21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմը կարտահանձնի մոլորված Ալիեւին

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին, հայտնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի քաղաքացի 40-ամյա Թելման Ալիեւը նոյեմբերի 12-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ամենայն հավանակությամբ, հովիվը մոլորվել էր եւ հայտնվել ՀՀ տարածքում:

Փակ շուկան ամբողջապես կվերականգնվի. ճարտարապետ

 ՛՛Մի քանի օրվա ընթացքում կկարողանանք տրամադրել կառուցապատողներին քանդման թույլտվությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ խոսելով Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի կիսակառույցի մասին: Սարգսյանը նշեց, որ այդ կառույցը կքանդվի, միայն քանդման աշխատանքները կտևեն վեցից ինը ամիս: Նարեկ Սարգսյանը հայտնեց նաև, որ ամբողջապես վերականգնվելու է փակ շուկան: ՛՛Արտաքին պատերի հետ կապված եզրակացություն կա, որ օր առաջ […]

Նոնո-ին ասացին` “no”

 Երեկ լրացավ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության, “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է […]

Շատ տգեղ է. գլխավոր ճարտարապետ

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է արել Երիտասարդական պալատի նախագծում: Ըստ այդմ՝ երկու մասնաշենքերի բարձրությունները նոր չափորոշիչներով են սահմանվել, սակայն եթե սեփականատերը համաձայնել է այս մասնաշենքերի նոր բարձրությունների հետ, ապա նախագծողը դեմ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ՛՛Նախագծողը պահանջել է սեփականատիրոջից պահպանել նախագծով սահմանված բարձրությունները, ես հույս ունեմ, որ […]

ԱԳՆ նոր շենքի ճակատագիրը որոշված է

ԱԳ նախարարության շենքը տեղափոխվելու է ՛՛Սևան հյուրանոցի՛՛ և Արդարադատության նախարարության նախկին շենքի հարևանությամբ կառուցվելիք համալիրի տարածք: Այս մասին այսօր հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Համալիրի կառուցման աշխատանքները կտևեն երկուսուկես տարի: ԱԳՆ շենքը կզբաղեցնի մինչև 14 հազար մետր քառ. տարածք՝ նախկինի յոթ հազարի փոխարեն: ՛՛Շատ անհարմար էր նախկին շենքը, չուներ ծառյողական մուտքեր, էլեմենտար պայմաններ չկային, […]

Նորակոչիկի ծնողները վախենում են բարձրաձայնել

Հայաստանում նորակոչիկների ծնողները դեռ դժգոհ են բժշկական հանձնաժողովների աշխատանքից: Henaran.am-ի զրուցակիցը, որը Արարատի մարզից է` դժգոհեց, որ  որդին տառապում է անբուժելի հիվանդությամբ, սակայն նրան բանակ են զորակոչում: Ինչքան էլ զարմանալի է, նա խնդրեց դեռ չհրապարակել իր կամ որդու անունը: “Կարողա գործին չօգնի գրելդ, տղաս էլ գնա բանակ, սկսեն նեղելը, դրա համար եմ ասում”,-ասաց մայրը` ավելացնելով, […]

Ահաբեկչությունների նոր ալիք Իրաքում. 23 մարդ է զոհվել

Իրաքի շիա բնակչության դեմ ուղղված ահաբեկչությունների նոր սերիան 23 մարդու կյանք է խլել, 84-ը` վիրավոր են: Ահաբեկչությունները տեղի են ունեցել Իրաքի հարավում գտնվող Հիլլ եւ Քերբալա քաղաքներում: Ինչպես գրում է “Hürriyet Daily News”-ը, Հիլլում 18 շիա-ուխտագնացները պայթել են ականների վրա, 71-ը վիրավորվել են: Քերբալայում ռումբը պայթել է մեքենայի մեջ: Ահաբեկչության զոհ է դարձել 5 մարդ, 13-ը` […]

“Մատաղիսի” գործում թաքցվում են իրական մեղավորները. ՀԿ-ների հայտարարությունը

2008 թվականից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի “Մատաղիսի” գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թևակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված […]

Նախագահի հանձնարարականն ի կատար կածվի մինչև տարեվերջ

Մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոցներ չեն լինի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ընդունվեց համապատասխան որոշում, որով մի քանի դպրոցներում, որոնք մինչ այժմ ջեռուցում չունեն, շուտով կլուծվեն այդ խնդիրները: ՛՛Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Երևան քաղաքում չջեռուցվող դպրոցներ չեն լինի, որի արդյունքում դպրոցներում դասապրոցեսը կգործի առանց խաթարումների՛՛,-նկատեց նշեց […]

Կինը մնում է կին. կինոփառատոն Երեւանում

Դեկտեմբերի 3-7-ը Երեւանում կանցակացվի “Կին” միջազագային 9-րդ կինոփառատոնը: Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն, ռեժիսոր Մարիամ Օհանյանի խոսքով, արդեն ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորեոլւ կնոջ տեղը եւ դերը հասարկության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձեւավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը: Փառատոնը նաեւ հրաշալի առիթ է` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված