Հրմշտել են լրագրողին
Էրեբունի վարչական շրջանի ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտակայքւոմ տեսնելով մի քանի “Ջիպեր”, լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել են պարզել, թե ինչ է կատարվում:
Մինչ լրագրողները կբարձրանային 3-րդ հարկ, մի քանի երիտասարդներ հապշտապ բարձրացել են ու անմիջապես դուռը փակել` թույլ չտալով լրագրողների մուտքը:
Լրագրողները թակել են դուռը` չեն բացել: Իսկ երբ “Առավոտ”-ի թղթակից Նելլի Գրիգորյանը փորձել է լուսանկարել տարածքն ու ավտոմեքենաները, մի քանի տղամարդ հրմշտել են լրագրողին:
“Ասացին ինչ ես անում, ու միանգամից սկսեցին հրմշտել, փորձեցին խլել տեսախցիկս : Ճիշտ է, հրմշոտցից մարտկոցը ընկավ, բայց դե ապարատը մոտս է”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նելլի Գրիգորյանը: