21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հլա ասում էր` հնարավոր է. Իրատես de facto

Երեկ ընտրախախտումների մասին ամենաբարձրը խոսում էին “Ժառանգությունն” ու իր ղեկավարը: Ավելին. վերջինս, երբ տեսնում էր, որ նախագահօ թեկնածուներից մեկն անօրինական պաստառ ունի, անմիջապես ձեռքը մեկնում էր…չէ, ոչ բարեւելու, այլ անձամբ պոկելու: Թերթի թղթակիցը, երեկ երբ շրջում էր ընտրատեղամասերով, Իսակովի պողոտայի սկզբնամասում նրա հսկայական պաստառն էր` “բոյով մեկ”, ընդ որում`ժառանգականները երեկ այնքան զբաղված էին այլոց օրինախախտումները բարձրաձայնելով, որ որեւէ կերպ չէին արձագանքում թերթի հեռախոսազանգերին:

“Ճիշտն ասած, մտածեցինք, որ գնացել են անձամբ պոկոտելու պաստառները, սակայն երեկոյան երբ տուն էինք գնում, “Րաֆֆին”, օրենքը խախտելով, պաստառից դեռ բոլորիս ասում էր` “Հնարավոր է”: Ի դեպ, նրա պաստառների մեծ մասը ո’չ լռության օրը, ոչ էլ քվեարկության օրն այդպես էլ չէր հանվել”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ