15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրություններն անցել են միջազգային սկզբունքներին համապատասխան. միջազգային դիտորդներ

2012-ի փետրվարի 18-ի Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները լեգիտիմ դեմոկրատական քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա ընտրություններ են եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով` այս ընտրություններում չկա հաղթող եւ պարտվող, որովհետեւ այս ընտրություններում հաղթել է ժողովուրդը: Ցինկերը նշեց, որ իրենց շատ դուր է եկել թեկնածուներից մեկի այն հայտարարությունը, թե “հաղթեց ժողովուրդը”, իսկ մյուս թեկնածուն համաձայնեց դրա հետ: Նա շատ կարեւորեց, որ ընտրությունների հաջորդ օրը սովորական աշխատանքային օր է:

Դիտորդական առաքելությունը եղել է շուրջ 134 տեղամասերում, դրանց 65 տոկոսում ընտրությունների ընթացքը գնահատվել է շատ լավ, 35 տոկոսում` բավարար: Իսկ բացասական գնահատական չի տրվել որեւէ տեղամասի աշխատանքին: Ալեքսանդր Ցինկերը շեշտեց, որ դրական փոփոխությհուններ են նկատվել 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:

Ցինկերը ընտրությունների ընթացքը դրական է համարում մասնավորապես հաշվի առնելով այն, որ ընտրություններն անցել են դեմոկրատական եւ մրցակցային սկզբունքներին` միջազգային չափորոշիչներին համապատասխան :

Միջադեպեր եւ լուրջ խնդիրներ չեն ծագել, իսկ բացթողումներն աննշան ազդեցություն են ունեցել ընտրությունների ազատության եւ թափանցիկության վրա”,-շեշտեց նա:

Առաքելության անդամ Աննա Կուրդովան շեշտեց, որ Հայաստանում` համեմատ 2013-ի, ժողովուրդն անցել է շատ բարդ դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհ, ինչն ըստ նրա` ակնհայտ է: 

Նա շեշտեց, որ իրենց մոտ` Չեխիայում, մեկ ամիս առաջ տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնք համեմատելի են այս ընտրությունների հետ: Աննա Կուրդովան շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին այս ընտրությունների համար եւ նշեց, որ բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովները լավ պատրաստված էին, նրանք գործում էին օրենքի տառին համապատասխան:

Դիտորդը նկատեց, որ ընտրություններից առաջ շատ էր խոսվում ցուցակներում անճշտությունների մասին, սակայն այն տեղամասերում, որտեղ իրենք եղել են, ցուցակներում խնդիր չի առացաջել եւ հանձնաժողովներն էլ լավ են աշխատել: Որոշ քվեարկողներ, նրա խոսքով, իրենց անուն-ազգանունը գտնում էին տեղամասերում: 13 տեղամասերից որեւէ մեկում այս առումով խնդիր չի առաջացել:

Առաքելության մեկ այլ անդամ` Լիդիա Լոսոնը, նկատեց, որ որոշ խնդիրներ էին առաջացել հանձնաժողովներում` կապված սենյակների ջեռուցման հետ, հանձնաժողովի անդամները դժգոհում էին, որ շատ ցուրտ է: Նրա այցելած տեղամասերից մեկում հենց ընտրությունների մեկնարկին հոսանքն անջատվել եւ 3 անգամ տարածքը հոսանքազրկվել է, ինչը ընդմիջել է ընտրությունները:

Նա նկատեց նաեւ, որ որոշ տեղամասերում ընտրողներ էին բերում, բայց դիտորդներին չի հաջողվել ճշտել` նրանց ովքեր էին բերում: Բացի այդ, շատ տեղամասերում թեկնածուների վստահված անձինք չկային: Իրենք հանդիպել են միայն Սերժ Սարգսյանի եւ մասամբ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյնաի վստահված անձանց:

Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, միջազգային դիտորդը շեշտեց, որ հաշվարկը տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականցնում էին հանգիստ` առանց որեւէ կոնֆլիկտի եւ միջադեպի եւ բոլոր այն դեպքերում, երբ ինչ որ խնդրահարույց վիճակ էր ստեղծվում, նրանք ճշտում էին օրենքից եւ նոր գործում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ