Միթե միակ մունետիկն են . ԿԸՀ անդամներից պահանջում են լքել շենքը /վիդեո/
Այսօր` փետրվարի 19-ին ԿԸՀ-ի դիմաց նստացույց էին անում մի քանի ՀՀ քաղաքացիներ, ովքեր պահանջում են ԿԸՀ անդամներից լքել իրենց շենքը և անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները:
”ԿԸՀ-ի ներկայացրած տվյալներն իրարամերժ են, այն թվերը, որ նրանք են ներկայացնում ու այն թվերը, որ ներկայցնում են ԶԼՄ-ներն ու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը, չեն համապատասխանում: Մենք պահանջում ենք, որ նրանք հեռանան ԿԸՀ-ից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակից Կարեն Հարությունյանը:
Մեկ այլ մասնակից էլ Վահագն Մինասյանը նշեց, որ դեմ է շինծու ընտրություններին և պահանջում են ընտրակեղծարարներին վերջ տալ իրենց ապօրինի գործունեությանը, հեռանալ պետական ինստիտուտին պատկանող կառույցից:
Հարցին, թե ինչ արդյունք է տալու այս նստացույցը, Մինասյանը պատասխանեց. ”Վստահություն կա, որ արդյունք կտա, եթե վստահություն չլիներ, չէինք նախաձեռնի”:
Նշենք, որ նստացույցի մասնակիցները մոտ յոթն են և անհայտ է` նստացույցը դեռ որքան է շարունակվելու:
Հիշեցնենք, որ այս մասնակիցները միացել էին Անդրիաս Ղուկասյանին: Նրանք մեկ օրով նստացույց էին հայտարարել և զորակցում էին նախագահի թեկնածուին:
Մանրամասները` տեսանյութում