15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կայացել են որակական առումով բոլորովին նոր որակի ընտրություններ. ԿԸՀ նախագահ

ԿԸՀ և տեղամասային հանձնաժողովներ բողոքարկման ոչ մի գրավոր դիմում չի ներկայացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` նշելով, որ երեկ օրվա ընթացքում կայքերում տեղադրված տեղեկություններին, հրապարակումներին իրենք ուշադիր հետևել են և ձեռնարկել միջոցառումներ` հասկանալու համար` արդյոք դրանք համպատասխանում են իրականությանը:

”Տեղեկատվությունը վերաբերում էր առանձին դեպքերի, առանձին փաստական հայտարարությունների, ինչի վերաբերյալ ԿԸՀ-ը չի հասցրել արձագանքել, անպայման դա կանի”,-նշեց Մուկուչյանը: 

ԿԸՀ նախագահը գնահատելով առկա տեղեկատվությունն ու փաստական հիմքերն` ասաց. ”Կարծում եմ, որ ընտրություններն անցել են բնականոն հունով, ընտրական օրենսգքրի սկզբունքներին համապատասխան”:

Ինչ վերաբերում է ”Ժառանգության” հայտարարություններին, որոնց համաձայն` կատարվել են լցոնումներ և իրենց վստահված անձանց նկատմամբ ճնշումներ են եղել,  Մուկուչյանը նկատեց.

”Երեկ ողջ օրվա աընթացքում եղել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Հիմա էլ ներկայացվել են հանգամանքներ, եթե ներկայացվել են հանգամանքներ, պիտի ներկայացվեն նաև դրանց համար հիմք հանդիսացող ապացույցներ:

Դրա համար ընտրական օրենսգիրքը սահմանել է նախնական արդյունքներ և վերջնական արդյունքներ: Իսկ վերջնական արդյունքները պարզ կլինեն փետրվարի 25-ին”: 

Հարցին, թե արդյոք համաձայն է իշխանության ներկայացուցիչների հայտարարության հետ, որ այս ընտրությունները լավագույնն էին Հայաստանի համար, ԿԸՀ նախագահը պատասխանեց. ”Հաշվի առնելով օրվա ընթացքում իրականացված քվեարկությունը, ԿԸՀ ստացված բողոքները, անգամ նույնիսկ եթե նայենք այն առանձին ահազանգերը, որոնք ներկայացվում էին համացանցի  միջոցով, թերևս թույլ են տալիս պնդելու, որ այո, կայացել են որակական առումով բոլորովին նոր որակի ընտրություններ”:

Մեկնաբանելով համացանցում հայտնված բազմաթիվ ծաղրական քվեաթերթիկների տարածումը` ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ նման երևույթ միայն Հայաստանում չէ, որ կա: Նրա խոսքով` անվավեր քվեաթերթիկների մեջ շատ են նաև այն քվեաթերթիկներ, որոնք քաղաքացիները սխալ են օգտագործել: 

Տիգրան Մուկուչյանը նաև նշեց, որ ինքը դեռ չի շնորհավորել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ով նախնական տեղեկություններով` վերընտրվել է:

Հավելենք, որ վերահաշվարկի կամ բողոքի վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև այսօր ժամը 18:00-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ