15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հակոբյանը գլուխ է խոնարհում Շիրակի բնակիչների առջեւ

Այսօր` փետրվարի 19-ին “Ժառանգություն” խմբակցության անդամները ամփոփեցին նախորդ օրվա ընտրությունները:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ ծնվում է քաղաքացի, որը գնահատում է իր եսը, իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը:

“Գլուխ եմ խոնարհում Շիրակի բնակչության առաջ ոչ թե նրա համար, որ նրանք կողմ էին Րաֆֆի Հովհաննիսյանին կամ մեկ այլ թեկնածուի, այլ նրա համար, որ փորձել են պահպանել իրենց կարծիքը”,-ասաց նա:

Նա նշեց, որ 34/36 տեղամասում Ժողովրդավարական ակադեմիա դիտորդական առաքելության երիտասարդները յուրաքանչյուր ընտրողի հարցնում էին իր համարը և փոխանցում էին տվյալը համապատասխան տեղ:

“Դրանով իրենք իրենց ցուցակում արձանագրում էին, թե ով է եկել և ով դեռ պետք է գա ընտրության: Այդ ամենը հովանավորվում էր Սուքիաս Ավետիսյանի կողմից, որը կանխվեց Շիրակի ժողովրդի կողմից”,-տեղեկացրեց Ռուբեն Հակոբյանը:

“Ժառանգություն” կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին ներկայացրեց ընտրախախտումները, որոնք նա բաժանեց մի քանի խմբի:

“Առաջինը`ընտրակաշառքների բաժանումն էր,որը կատարվում էր ամբողջ հանրապետությունով մեկ: Այդպիսի ահազանգերն ամենամեծ թվով էին ստացվում: Երկրորդը`բաց և վերահսկելի քվեարկությունն էր: Որոշ գյուղերում գյուղապետերը նստում էին տեղամասում,ուղղորդում և վերահսկում էին համագյուղացիների քվեարկությունը:

Երրորդը`լրացուցիչ ցուցակների կեղծ և  անհիմն կերպով օգտագործումն էր: Չորրորդը թանաքի,կիքի հետ կապված խնդիրերն էին”,-ասաց նա:

Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ երեկ գիշերը որոշ հեռուստաընկերություններ այնպես են մոնտաժել Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը և բրեժնևյան մեթոդներով ցուցադրել, որ տպավորություն էր ստեղծվում, թե նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին, որը սխալ է:

Նա ներկայացրեց, որ կազմվել է խախտուների 121 կետանոց ցուցակ, որի զգալի մասը փաստագրված է:

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց,թե սա այն ընտրությունն էր,որ բոլոր տեխնոլոգիաները կիրառվեցին: “Ամեն տեսակ խախտման մեթոդներ կիրառվել են: Ահազանգեր եմ ստացել,որ Մարտունիում,Վարդենիսում կատարվել են լցոնումներ,կեղծիքներ,և նույնիսկ այդ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է”,-նշեց նա:

Նրա վստահ է, որ ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել է և ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին. “Իշխանությունը պետք է հաշվի առնի այս ամենը և ընդունի այն”:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ